Panorama.am-ը գրում է.

«Քաղաքական թատրոնում բոլոր տեղերը զբաղեցված են՝ ապագա խորհրդարանում վեց կուսակցություններից ավել տեղ չկա»,- այսպիսի եզրակացության է եկել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը նախօրեին հյուրընկալվել է «Իրական հայացք» հաղորդաշարին, որի ընթացքում էլ նման կարծիք է հայտնել:

Ադիբեկյանը հետազոտությունների արդյունքում պարզել է, որ արդեն ուրվագծվում են խորհրդարանում հայտնվելիք 5 կուսակցություն. դրանք են՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Հայկական վերածնունդը, ԲՀԿ-ն, ՀԱԿը, որը, ըստ Ադիբեկյանի, իրեն անատամ դրսևորեց, կամ Ժառանգությունը, որը սակայն հանրային ընկալումներում պարտվածի իմիջ ունի:

Սոցիոլոգի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը գնում է տրորված ամբոխահաճո ճանապարհով, նրա հետևը դատարկ է՝ թիմ չունի, խարիզմատիկ չէ, չունի սոցիալական հենք, չունի լուրջ կառուցողական ծրագրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել