Յուելլը քաղաքամերձ հատված է բրիտանական Սուրրեյ կոմսությունում։ Մի քանի արկածախնդիր անշարժ գույքի գործակալներ տեղի հասարակական զուգարանները վերածել են 2 կոմպակտ տան և հանել են վաճառքի։ Դրանցից յուրաքանչյուրն արժե 370 հազար դոլարով, ինչը 90 հազար դոլարով թանկ է Անգլիայում գտնվող տներից։
Ամենայն հավանականությամբ նրանք հույսները դրել են իրենց պես արկածախնդիրների վրա, ովքեր պատրաստ են այդքան մեծ գումար վճարել և բնակվել տարիներով որպես զուգարան ծառայած, իսկ ներկայումս բարվոք վիճակի բերված տանը։
«Տունը»` մինչև վերանորոգումը.

Վերանորոգումից հետո.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



