karlo anchelAraratnews.am-ը գրում է.

Կարլո Անչելոտին ներկայացվեց որպես «Բավարիա»-ի  նոր գլխավոր մարզիչ: Իտալացի բազմափորձ մարզիչը շնորհանդեսից հետո մասնակցել է մամուլի ասուլիսի և պատասխանել լրագրողների հարցերին: Կորլո Անչելոտին նշել է, որ «Բավարիա»-ն ֆանտաստիկ ակումբ  է և ունի հիանալի պատմություն:

«Մենք լավ  թիմ ունենք և ցանկանում ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: Չեմ եկել հեղափոխություն կատարելու համար: Կուզեի զարգացնել Գվարդիոլայի խաղաոճը: Լեգենդար Ջովանի Տրապատոնիից հետո մյունխենցիների պատմության երկրորդ իտալացի մարզիչն եմ»-ասել է  Անչելոտին:

«Արմենպրես»-ը  հայտնում է, որ այս մասին հաղորդում է  «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:

Կարլո Անչելոտին  Մյունխենի « Բավարիա»-ում կփոխարինի իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլային, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել