1847066Araratnews.am-ը գրում է.

Թերեզա Մեյը դարձել է միակ թեկնածուն Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում` տեղեկացնում է The Independent-ը:

Իշխող կուսակցության և երկրի կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարում իր թեկնածությունը հանել է Անդրեա Լեդսոմը: Ավելի վաղ Մեյը հաղթել է քվեարկության առաջին փուլում:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո պաշտոնաթող լինելու մասին հայտարարել էր երկրի գործող վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կողմ էր ԵՄ-ի կազմում մնալուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել