Artsakhpress.am-ը գրում է.

Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եվրո-2016-ում 25-ամյա Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել էր 7 խաղի եւ, դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, արժանացել էր նաեւ «Ոսկե խաղակոշիկին»: 

Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստին ընտրել է 13 փորձագետներից կազմված խումբը, որի կազմում են Ալեքս Ֆերգյուսոնը, Դեւիդ Մոյեսը, Սավո Միլոշեւիչը, Գարեթ Սաութգեյսը, Ալեն Ժիրեսն ու այլ հայտնի մասնագետներ:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել