Artsakhpress.am-ը գրում է.

Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ հղում անելով Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությանը։

«Կառավարությունը պետք է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին անհապաղորդեն տարածքը բոլոր չափանիշներին համապատասխան հետազոտելու իրավունք տրամադրի»,- հաղորդվում է Human Rights Watch-ի կայքում։

Նշվում է, որ տվյալ հարցում ամենամեծ խնդիրներից մեկն իրավազուրկ ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ ուղղված գործողությունների ընթացքում Թուրքիայի մի շարք քաղաքներում պարետային ժամի կիրառումն է, ինչը խոչընդոտում է կազմակերպությունների, լրագրողների և իրավապաշտպանների բնականոն աշխատանքը։

Human Rights Watch-ի ներկայացուցիչն ասել է, որ իշխանություններն ուղղակիորեն արգելում են իրավապաշտպան մարմինների աշխատանքն ու դրանով իսկ ոտնահարում մարդկանց իրավունքները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել