Նյու Յորքում ցուցարարները ԱՄՆ իշխանություններից պահանջել են նվազեցնել ագրեսիվ տոնը և կասեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Թայմս սքվերում մոտ երկու հարյուր մարդու մասնակցությամբ բողոքի ցույցը անցկացվել է այն ժամանակ, երբ Վարշավայում ընթանում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ գրում է ria.ru-ն:
«Գագաթնաժողովը նպատակաուղղված է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, և մենք չենք համարում, որ դաշինքը պետք է ընդլայնվի»,- հայտարարել է ամերիկյան Միացյալ ազգային հակառազմական կոալիցիայի ղեկավարներից մեկը՝ Ջո Լոմբարդոն:
Դաշինքի նոր մասշտաբային ռազմական խաղերում ակտիվիստները տեսնում են Ռուսաստանի հանդեպ իրական սպառնալիք, ինչը համարում են չափազանց վտանգավոր: «Մենք ուզում ենք, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն նվազեցնեն Ռուսաստանի հանդեպ սպառնալիքը: Մենք համարում ենք, որ ՆԱՏՕ-ն իմաստ չունի, չէ՞ որ այդ դաշինքը ստեղծվել էր դիմակայելու համար նախկին ԽՍՀՄ-ին, որն այժմ գոյություն չունի: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն ավելի է ընդլայնում իր չափերը»,- ասել է Լոմբարդոն: