Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինան և Կանադան ստորագրել են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր` հաղորդում է УНИАН գործակալությունը` հղում անելով Ուկրաինայի էկոնոմիկայի զարգացման նախարարությանը:
Ազատ առևտրի մասին այդ համաձայնագիրը ենթադրում է առևտրային սահմանափակումների և մաքսատուրքերի վերացում մի շարք ապրանքատեսակների գծով` 3-7 տարի արտոնյալ ժամանակով:
«Մասնավորապես, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կվերացվեն առևտրային մաքսատուրքերը ձկան, հացահատիկի, գինու, հյութերի, հացաբուլկեղենի, ինչպես նաև հագուստի, մետաղական արտադրանքների, պահեստամասերի և էլեկտրատեխնիկայի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առևտրային սահմանափակումները կվերացվեն նաև որոշ գյուղմթերքների, շինանյութերի, մեքենաշինական արտադրանքի նկատմամբ: Երկու երկրների ընկերությունները կարող են մասնակցել պետական գնումների մրցույթներին:



