Panorama.am-ը գրում է.

Այս տարվա վեց  ամսվա ընթացքում արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք՝ 2015-ի նույն ժամանակաշրջանի 342-ի դիմաց: Հարուցվել են քրեական գործեր, որից 19 ուղարկվել է դատարան, 49-ը կարճվել է, 313-ի  դեպքում  քրեական գործերի հարուցումը մերժվել է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվյալները ներկայացրեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ըստ տվյալների՝ կենակցի կողմից արձանագրվել է բռնության 3 դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատամբ՝ 7 դեպք,  ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 32 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 45 դեպք:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում՝ կենակցի կողմից բռնության որևէ դեպք չի արձանագրվել, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 205 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 4 դեպք, ծնողի կողմից զավակի կատմամբ՝ 29 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 50 դեպք:

Ընտանեկան բռնության դեպքում արձանագրվել է սպանության 4 դեպք. երկու դեպքում նակխկին ընկերներն են սպանել ընկերուհիներին, մեկ դեպքում դուստրը սպանել է մորը և վերջերս արձանագրված դեպքը, որբ տղամարդը կացնահարել է ողջ ընտանիք, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել