Panorama.am-ը գրում է.

Լեհական կառավարությունը կարծում է, որ հուլիսի 8-9-ին Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հաջողված և պատմական իրադարձություն է, որին ժամանակ «միջազգային անվտանգության» նոր քարտեզ է հայտնվել: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ սրա մասին կառավարության անդամները հայտարարել են գագաթաժողովի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ:

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը պատմության մեջ կմտնի որպես աննախադեպ միջոցառում: Այն ստեղծել է միջազգային անվտանգության նոր քարտեզ»,-լեհական լրատվամիջոցները մեջբերել են երկրի վարչապետ Բեատա Շիդլոն: Նրա խոսքով՝  գագաթաժողովի ժամանակ «Լեհաստանը հասել է բոլոր նպատակներին»:

Վարչապետը գագաթաժողովի կազմակերպումը «մեծ հաջողություն» է անվանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել