Exclusive

Ամառը Երևանում խոստանում է հետաքրքիր լինել։ Օգոստոսյան համերգների շարքը լրացնում է ևս մեկը. «Euromusic Entertainment»-ի նախաձեռնությամբ Հայաստանում ելույթ կունենա Դոմինիկ Ջոկերը։ Այս մասին BlogNews-ին հայտնեց «Euromusic Entertainment»-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը։

Երգիչն առաջին անգամ է համերգ ունենալու Հայաստանում։ Երեկույթին երգելու են նաև հայ երգիչ-երգչուհիները։ Հայ հանդիսատեսը երգչին լսելու 2 հնարավորություն ունի: Օգոստոսի 5-ին «Radisson Blu Yerevan» հյուրանոցում կկայանա Դոմինիկ Ջոկերի և ռուսաստանաբնակ հայ երգիչ Էդգարի տեսահոլովակի շնորհանդեսն ու VIP համերգը։ Միջոցառմանը ներկա են լինելու նաև հայ հայտնիները՝ Սիլվա Հակոբյանը, Սարո Թովմասյանը, Մհերը, Սարգիս Ավետիսյանը, Սոնան, Լիլիթ Կարապետյանը և այլք։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին, նույն ծրագրով համերգը կկայանա նաև Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։ «Radisson Blu Yerevan»-ում տոմսերի արժեքներն են 10.000-25.000,  համերգասրահում տոմսերը կարժենան 3.000-17.000 դրամ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել