Tert.am-ը գրում է.

Երեկ Կոտայքի մարզում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Քասախ գյուղի բնակիչ Արտակ Արամյանի ավտոտնակում և կարի արտադրամասում ջուր է, քար ու տիղմ, սակայն, վերջինիս խոսքով, ԱԻՆ-ը «զրո» արձագանք է տվել իրավիճակին:

Tert.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Արտակ Արամյանն ասաց. «Վիճակը նկարագրելու համար ասեմ, որ մոտ 1 մետր 80 սանտիմետր ջուր է, ու պատկերացրեք, դիմացը…  ջուրը, որ գա 20-30 կիլոմետրից, ի՞նչ իր հետ կբերի. ծառի ճյուղեր, աղբ, քարերի տիղմ, ինչ ասես»:

«Զանգել եմ ԱԻՆ, բացարձակ «նոլ վնիմանի», էսօր էլ զանգում եմ` ասում են 15 րոպեից զանգի: Ասում են՝ ձեր տարածքային զանգեք: Ասում եմ`բարի եղեք, ձեր ֆունկցիան է, դուք տարածքայինին ուղարկեք»,- նշեց քաղաքացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել