Tert.am-ը գրում է.

Դուբայի թագաժառանգ Համդան իբն Մուհամեդ ալ Մաքթումի նկարագիրն ամենևին էլ չի համապատասխանում անպատմելի հարստության տեր արաբ արքայազնի վերաբերյալ շատերի պատկերացումներին:



Մերօրյա Ալլադինը զբաղվում է սպորտով, լուսանկարչությամբ և, միևնույն ժամանակ, շատ ռոմանտիկ է: Նա Instagram-ում ունի իր էջը, որտեղ հմայիչ արքայազնին հետևում է երկրպագուհիների մեծ բանակ` մոտ 4 մլն օգտատեր:


Ստորև AdMe.Ru-ն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է արքայազնի կյանքին` ցույց տալով, որ ի ծնե տրված հարստությունն ու իշխանությունը չեն ջնջել նրա միջից մարդկային պարզ որակները, որոնք արժանի են գովասանքի.

 

Նա անսահման սիրում է կենդանիներին` հատկապես ձիերին

2014թ. նա ճանաչվել է Ձիարշավի համաշխարհային առաջնության հաղթող: Բացի այդ, արքայազնն ունի մի քանի բարեգործական հիմնադրամ, որոնք օգնում են կենդանիներին:

 

 

Մարդասեր է

Համդանն ակտիվ զբաղվում է բարեգործությամբ ու օգնում է կարիքի մեջ գտնվողներին:

 

 

Աջակցում է առողջական խնդիրներ ունեցողներին

Արքայազնի տիտղոսը ստանալուց հետո նա դարձել է Դուբայում աուտիզմի հետազոտման կենտրոնի պատվավոր հովանավորը: Նա ակտիվ համագործակցում է հիվանդ երեխաներին օգնող հիմնադրամների հետ, բժշկական թանկարժեք սարքավորում է գնում հիվանդանոցների համար:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել