Սերժին և մյուսներին դեռ կանդրադառնամ։ Իսկ հիմա բոլորի ուշադրությունն եմ հրավիրում նախագահի թեկնածուներից մեկի վրա, որի թիմը և ինքը փորձում են Պարույրին ներկայացնել որպես իշխանության մարդ՝ իրենց վրայից կասկածները ցրելու համար։
Խոսքս «Ժառանգության» և Րաֆֆու մասին է։ Անդրադառնալով իր քարոզարշավի երեք կետերի՝ ցույց կտամ այն սողանցքերն, որոնք կասկածի տակ են դնում նրա ազնվությունը և անկեղծությունը։
1. Լոզունգը.
ՀՆԱՐԱՎՈՐ է... Այսինքն՝ հնարավոր է, որ ինքն ընտրվի որպես ՀՀ նախագահ։ Այսինքն՝ ամենասկզբից նա ընդունել է՝ ընտրությունները օրինական են, և ամեն տեղ ջանադրաբար համոզում է, որ Սերժի միակ մրցակիցն է։ Այսինքն՝ իրեն երկրորդ տեղը նույնպես ձեռք է տալիս, որի դեպքում կգնա, կշնորհավորի։
2. Ընտրական-շարժական շտաբները.
Նա ընդունում է, որ մարդկային ռեսուրսի պակաս ունի, սակայն տրանսպորտային միջոցների պակաս չունի՝ ընտրություններից հետո պատրաստ է մի գիծ բացել, դառնալ գծատեր, ինչպես շատ իշխանավորներ, և աշխատատեղ ապահովել իր մարդկանց համար՝ ապահով Հայաստանում, որը ՀՆԱՐԱՎՈՐ է։
3. Ձեռքով բարևելն ու պաչելը.
Իհարկե, բարևելը շատ դրական և իմաստալի երևույթ է։ Սակայն տևական, բոլորին անխտիր բարևելը կասկածի տեղիք է տալիս։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ձեռքով բարևելուց գումար է դնում ժողովրդի ձեռքը և խոստանում դրա մի մյուս մասն էլ տա ընտրություններից հետո։ Եվ հակահիգենիկ է դարձել նրա ողջագուրվելը։ Նա կարող է վարակվել, ինչպես նաև վարակել, սակայն հնարավոր է արդեն վիրուսակիր է դարձել։ Իսկ վերջում, այդ բարևելը կհասնի նաև շնորհավորական «ԲԱՐԵՎԻՆ», որը նույնպես մեսիջ է իշխանություններին երկրորդ տեղի համար։
Հ.Գ. Կոչ եմ անում ետ կանգնել իր այդ գործելաոճից՝ «Րաֆֆի, մի պաչիր դրսում պատահած մարդկանց, ՀՆԱՐԱՎՈՐ է նրանց վարակես»։



