Panorama.am-ը գրում է.
Մադրիդում ընթանում է ըմբշամարտի նախաօլիմպիական վերջին մրցաշարերից մեկը՝ «Իսպանիայի Մեծ մրցանակի» խաղարկությունը, որի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում 8 քաշային կարգերում ստուգատեսի մրցանակներ են վիճարկում 22 երկրի 77 ուժեղագույն ըմբիշներ:
Ինչպես տեղեկացնում է wrestling.am-ը, վերջիններիս թվում էին նաև հայազգի 2 ըմբիշներ, որոնց հաջողվեց մրցաշարի մրցանակակիրներ դառնալ: Նրանք են՝ վերջին 2 տարիների մեծահասակների ՌԴ-ի փոխչեմպիոն, 2012-2013 թ. ՌԴ առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2015 թ. Բաքվի Եվրոպայի մարզական 1-ին խաղերի չեմպիոն, երիտասարդների 2010 թ. աշխարհի և 2007-2008 թթ. Եվրոպայի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, 24-ամյա կրասնոդարցի, 59 կգ քաշային Ստեփան Մարյանյանն ու Ֆրանսիան ներկայացնող 66 կգ քաշային Հրաչիկ Մալխասյանը: Հայազգի այս երկու ըմբիշներն էլ վստահ անցկացրին մրցումներն ու հասան եզրափակիչ:
Մարյանյանը 59 կգ քաշային կարգի 9 ըմբիշների պայքարում նախ քառորդ եզրափակչում 4:2 հաշվով առավելության հասավ ՌԴ-ի օլիմպիական հավաքականում ընդգրկվելու իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Մինգիյան Սեմյոնովի նկատմամբ: Հետագայում կիսաեզրափակչում և եզրափակչում հայ ըմբիշին չկարողացան դիմակայել նաև ղազախ Ժանսերիկ Սարսենբիևը, ապա նաև էկվադորցի Անդրեաս Մոնտանոն, որոնց նա պարտության մատեց 7:0 և 7:1 հաշիվներով ու դարձավ ստուգատեսի հաղթող:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ