Մեջքի, կողերի և թևատակերի հատվածնեում ճարպերի առկայությունը կարող է փչացնել ձեր տեսքը նույնիսկ ամենանուրբ և գեղեցիկ ամառային զգեստը կրելու պարագայում։ Այդ պատճառով անպատճառ կփչանա Ձեր տրամադրությունը և հնարավոր է նույնիսկ ինքնագնահատականի անկում լինի։ Բարեբախտաբար մենք գիտեն ինչպես ազատվել այդ ճարպերից և վերականգնել հիանալի տեսքը և բարձր ինքնագնահատականը։ Ձեզ են ներկայացնում 4 վարժությունը, որոնց կատարելով ամեն օր դուք կհասնեք ցանկալի արդյունքի։

1. Կանգնում ենք ուղիղ և ներս քաշում փորը՝ ձեռքերը պահելով ներքևում սակայն ձգված։ Ապա բարձրացնում են ձեռքերը վերև և կանգնում ոտնաթաթերի վրա՝ կարծես թէ փորձում ենք հասնել առաստաղին։ Պետք է ուշադիր լինել, որ կատարման ընթացքում ուսերը և թիակները չբարձրանան վերև։ Սա պետք է կրկնե 3 մոտեցում, 8 -ական անգամ։

2. Ոտքերը բացում են ուսեր լայնությաբ և մարմինը իջեցնում ներքև այնպես, որ ուղիղ անկյուն ստացվի մարմինի և ոտքերի միջև։ Ուղղում են ձեռքերը և իջեցնում ներքև։ Ապա ձեռքերը ծալելով իրար ենք մոտեցնում թիակները և ձեռքերը բարձրացնում վերև։ Սա պատք է կատարել 3 մոտցում,10 -ական անգամ։

3. Կանգնում ենք ուղիղ և ներս քաշում փորը՝ ձեռքերը պահելով կրծքավանդակի մոտ, արմունկներից ծալված և բռունցք արած։ Ապա պացում և փակում են ձեռքերը օգտագործելով ուսերն այնպես, որ թիակնեը միանան։ Այս շարժումը նման է մարզասրահներում հայտնի «թիթեռնիկ» վարժությանը։ Սա պետք է կատարել 3 մոտեցում, 10 –ական անգամ։

4. Կանգնում են ուղիղ և ներս քաշոմ փորը՝ ձեռքերը մեկնելով առաջ, կրծքավանդակի դիմացը։ Ապա կատարում են ճիշտ այն շարժումները, որը կկատարենք լողավազանում լողալիս։ Սա կատարում ենք 3 մոտեցում, 10 –ական անգամ։

Այս ամբողջ մարզում կտևի մոտ 10 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել