«Շփվեք օր ու գիշեր», «Շփվեք ազատ» և այլն... Բայց որ նայում ես, որևէ սոցցանցում կամ թեկուզ բլոգում շատ դժվար է սերտորեն շփվել, օրինակ՝ ինչ-որ լուրջ հարց քննարկել։ Թեթևակի՝ «ոնց ես, ինչ ես» ձևաչափով, այո, կարելի է։ Բայց դե ամբողջ օրը հարյուրավոր մարդկանց հո՞ չես ասելու «ոնց ես, ինչ ես»։ Որևէ լուրջ հարցի քննարկում շատ արագ բազար է դառնում, լավագույն դեպքում վերջանում է «այստեղ ամենահարմար տեղը չէ նման հարցեր քննարկելու համար» հայտարարությամբ, ընդ որում իրական կյանքում շատ հազվադեպ է շարունակություն ստանում։

Գլադուելի ասած «weak links»-ը սոցցանցերի համար շատ դիպուկ է։ Ցանկացած քիչ թե շատ լուրջ հարց սոցցանցերում սատկելու է դատապարտված։ Թեման «փրկել» հնարավոր է միայն եթե դուրս բերես ցանցային վիճակներից ու իրական կյանքի՝ դեմ առ դեմ ձևաչափով քննարկես ու լուծումներ փնտրես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել