Panorama.am-ը գրում է.
Կիրակի Սյունիքի երկու համայնքներում՝ Ախլաթյանում և Դարբասում համայնքի ղեկավարներ են ընտրել: ԿԸՀ պաշտոնական էջում հրապարկվել են նախնական տվյալները: Ըստ այդմ, Ախլաթյանում մի քանի ձայնի տարբերությամբ հաղթանակ է տոնել ՀՀԿ առաջադրած թեկնածուն՝ Անաստաս Բաբայանը:
Նրա օգտին քվեարկել է ընտրության մասնակիցներից 110-ը, ՀՅԴ թեկնածուն՝ Արկադյա Բադալյանը ստացել է 104 ձայն, անկուսակցական Հովհաննես Հակոբյանը՝ 100 ձայն:
Քվեարկությանը մասնակցել է 315 ընտրող, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Դարբաս համայնքում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն՝ Ռոբերտ Խաչատրյանը ստացել է 277 ձայն: Այստեղ 309 ձայնով հաղթանակ է տարել ԲՀԿ-ական թեկնածուն՝ Սաշա Ստեփանյանը, ով ի դեպ, ինքնաառաջադրված էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



