Դուրս եկավ սրճարանից ու նայեց երկնքին՝ թողնելով, որ անձրևի կաթիլները մեղմ շոյեն իր դեմքն ու խառնվեն արցունքներին, փորձում էր ինքն իրեն խաբել, որ չի արտասվում, որ ինքն ուժեղ է, բայց չէ՞ որ առանց ՆՐԱ կյանքն այնքան միապաղաղ էր ու անհետաքրքիր, չէ՞ որ Նա էր իր կյանքն իմաստավորել ու վառ գույներով լցրել, իսկ հիմա ՆԱ չկա, կա միայն մեծ թախիծ ու անսահման կարոտ: Կնոջ հայացքում տագնապ նկատվեց, թվաց, թե ինչ-որ բան է փնտրում ու հանկարծ, ձեռքով շոշափելով սեփական պարանոցը, գտավ մեդալեոնը, այնուհետև բացեց այն ու երկար, շատ երկար նայեց տղայի կրակոտ աչքերին ու դառնագին շշնջաց.
- Լեո, ես սիրում եմ քեզ...
Հետո սկսեց խենթի նման վազել, ինքն էլ չգիտեր, թե ուր, փորձում էր փախչել բոլորից, փորձում էր փախչել ինքն իրենից, բայց ո՞ւր գնալ, երբ ամեն բան ՆՐԱՆ էր հիշեցնում: Վազում էր լուռ, բայց հոգում իսկական փոթորիկ էր. կրկին կարոտն ու հիշողությունները գլուխ էին բարձրացել, վազեց այնքան, մինչև շունչը կտրվեց ու հևալով ընկավ նստարանին, բայց չանցավ մեկ րոպե, երբ նրան մոտեցավ ձնծաղիկները ձեռքին մի տղա ու հարցրեց.
-Տիկի՛ն, չե՞ք ցանկանա ձնծաղիկներ գնել:
Ձնծաղիկ բառը սրի պես խրվեց կնոջ սրտում, նրան թվաց, թե երազ է տեսնում, թե այս ամենն իրական չէ, չէ՞ որ նրան ձնծաղիկներ միայն Լեոն էր նվիրում, չէ՞ որ դրանք նրանց սիրո ծաղիկներն էին, հետո փորձեց ուշքի գալ ու փակելով կարմրած աչքերը՝ կրկին հիշեց:
Փետրվար ամիսն էր… Նրանք լսարանում տարբեր շարքերում էին նստած: Հանկարծ արևի շողերը ներխուժեցին լսարան, ու դրանցից պաշտպանվելու համար Էլիզաբեթը երեսը շրջեց հակառակ ուղղությամբ և տեսավ Լեոյի՝ սիրով լցված աչքերը, որոնք անդադար իրեն էին նայում, մի պահ նայեց նրա աչքերին, հետո ամաչեց ու հայացքը կրկին հետ շրջեց: Մի քանի րոպե անց կրկին ցանկացավ տեսնել նրա աչքերը ու կրկին պտտվեց և իր սեղանին նկատեց դեղին ձնծաղիկների մի փունջ. ակնհայտ էր, որ ծաղիկները Լեոն էր դրել իր սեղանին, հետո հոտ քաշեց դրանցից ու նայելով տղայի աչքերին՝ ժպտաց և ցածր ձայնով ասաց.
-Շնորհակալ եմ…
Մի քանի րոպե անց Էլիզաբեթի սեղանին վայրէջք կատարեց թղթից պատրաստված մի ինքնաթիռ: Աղջիկը դրա աջ մասում ինչ-որ նախադասություն նկատեց ու վերցնելով ինքնաթիռը կարդաց. «Խոստացիր, որ ես կլինեմ այն միակը, ով քեզ այսուհետ ձնծաղիկներ կնվիրի»: Աղջիկը երկար նայեց թղթին, հետո տղայի աչքերին ու վերցնելով մատիտը՝ ինքնաթիռի հակառակ մասում գրեց. «Երդվում եմ»:
Կինը կրկին ուշքի եկավ, ոչինչ չպատասխանեց պատանուն ու կրկին սկսեց վազել: Վազելով հասավ նորակառույց մի շենքի, որի դռնից արագորեն ներս մտավ, բարձրացավ երկրորդ հարկ ու սկսեց ուժգին բախել դուռը:
Շարունակելի.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել