Երկնքից մի լույս, քո հոգուց մի հույս
Ճեղքեց ամեն ինչ ու եկավ ինձ մոտ.
Պարուրեց հոգիս, փաթաթվեց սրտիս,
ՈՒ իմ շուրթերը կարոտ գոռացին:

Մշուշի միջից քո ձայնը եկավ,
Անդունդ կարոտից, սև ամպի միջից
Քո լույսը եկավ՝ իմ վրա իջավ,
Ու իմ հոգու մեջ հույսի շող ելավ:

Կարոտի բոցից սիրտս դուրս ելավ,
Միտքս թռչեցավ, երկինք վեր ելավ:
Ամպերի միջին նա քեզի տեսավ,
Ու իմ ձեռքերը երկինք բարձրացավ:

Քո հին մեղեդին իմ հոգին մտավ. 
Քո երգած երգը սրտիս մոտեցավ:
Քո ապրումներից ինձ բաժին հասավ,
Ու իմ տեսիլքն անհետ հեռացավ…

Ազատ Մալխասյան
Բանաստեղծություն՝ նվիրված Կոմիտասին.
(«Մեղքերի քարավան» ժողովածու (2012թ.))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել