Armsport.am–ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

Եվրոպայի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցում էր Պորտուգալիայի հետ: Հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց: 
 
Առաջին խաղակեսում ծավալվել էր գրեթե հավասար պայքար, սակայն տարածքային առավելությունը Դիդյե Դեշամի թիմի օգտին էր: Կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ բախման ժամանակ վնասվածք էր ստացել պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը փորձեց մի քանի անգամ շարունակել հանդիպումը, սակայն 25-րդ րոպեին փոփոխություն խնդրեց:
 
Երկրորդ խաղակեսում Ֆրանսիան կրկին ակտիվ էր գործում ու մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն հիանալի գործեց մրցակցի դարպասապահ Ռուի Պատրիսիուն: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Անդրե-Պյեր Ժինյակը հիանալի հնարքով ձերբազատվեց Պեպեի հսկողությունից, սակայն նրա հարվածը դիպավ դարպասաձողին:
 
 Մարկ Կլատենբուրգի ավելացված երկրորդ խաղակեսի մեկնարկում Էդերը հեռու տարածությունից կատարած արտակարգ հարվածով գրավել է Ուգո Լյորիսի դարպասը՝ չեմպիոնություն պարգեւելով իր թիմին:

Թիմերը հանդես էին գալիս հետեւյալ կազմերով.

 

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերեյրո, Կրիշտիանու Ռոնալդու, Ժոաո Մարիու, Վիլյամ Կարվալյու, Ռենատու Սանչեշ, Նանի, Սեդրիկ, Ադրիեն Սիլվա:
 
Ֆրանսիա. Ուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Անտուան Գրիզման, Դիմիտրի Պայե, Օլիվյե Ժիրու, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Բակարի Սանյա, Լորան Կոսյելնի, Սամուել Ումտիտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել