168.am-ը գրում է.

Վլադիմիր Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բենտեն հերքել է ինֆորմացիան այն մասին, որ Կլիչկոյի ռևանշը Թայսոն Ֆյուրիի հետ հաստատ տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին:

«Ես ռևանշի հետ կապված ոչ մի նորություն չունեմ, չգիտեմ ոչ ամսաթիվ, ոչ այլ բան: Իսկ այն, թե ինչ է այդ տղան գրում Թվիթերում, ճիշտ չէ: Վերջնական դեռ ոչինչ որոշված չէ»,- ասել է Բենտեն:

Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրին Թվիթերում գրել էր, որ մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել