168.am-ը գրում է.
Պելեն 75 տարեկան է:
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստի կինը դարձել է 42-ամյա Մարսիա Սիբել Աոկին, ում հետ Պելեն հանդիպում էր 6 տարի, հայտնում է The Mirror-ը:
Առաջին անգամ Պելեն ամուսնացել է 1966 թվականին: Այդ ամուսնությունից Պելեն ունի 2 դուստր և 1 որդի: Ամուսնությունը տևել է մինչև 1982թ.:
Երկրորդ անգամ բրազիլացին ամուսնացել է 1994 թվականին: Երկրորդ ամուսնությունից Պելեն ունի երվորյակ որդիներ: Նա ամուսնալուծվել է 2008 թվականին: Պելեն ունի նաև արտաամուսնական երեխաներ:


Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/10/660220.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



