Իրինա Թովմասյանի դստեր` Մեգիի` մայրիկին ծննդյան օրվա կապակցությամբ մատուցած անակնկալի և հուզելու մասին esyes.am-ն իր ընթերցողներին պատմել է դեռևս Իրինայի 31-ամյակի օրը: Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք «Միսս Հայաստան 2001»-ի ծննդյան օրվա լուսանկարներն ու միջոցառման մանրամասները:

Միջոցառումից հետո Իրինան esyes.am-ի հետ զրույցում պատմեց, որ  Մեգիի հերթական անակնկալն այն էր, որ նա որոշել էր չմասնակցել մայրիկի տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող երեկույթին, քանի որ բոլոր հյուրերը «մեծեր» են. «Սակայն ինքը հայտնվեց, պարեց, բոլորին ուրախացրեց: Շատ ուրախացրեց, որ եկավ, որովհետև միանգամից ակտիվություն բերեց իր հետ: Անկեղծ ասած, ես չէի հավատում, որ ինքը բաց կթողնի ու չի գա:)»:

 

 

Թեև Իրինան հղիության վերջին ամսում էնա esyes.am-ին պատմեց, որ տարեդարձի կապակցությամբ ակտիվ պարել-ուրախացել է: Ինքը պասիվ հղի չէ և կարգավիճակն իրեն որևէ կերպ չի խանգարել, շատ ակտիվ ու ուրախ ծնունդ անցկացնելու համար: «Շատ յուրահատուկ անակնկալներ չեղան, բայց շատ լավ անցավ, բարձր տրամադրությամբ»,- ասաց Իրինան և հավելեց, որ հետաքրքիր մթնոլորտ ստեղծելու համար հյուրերին դիմակներ, գլխարկնել էին բաժանել, սրահն էլ փուչիկներով էին զարդարել:

Իրինա Թովմասյանը պատմեց, որ քույրը` Լուսինե Թովմասյանը,  իրեն iPhone 5 է նվիրել, իսկ ամուսինը` զարդ, որն ինքը վաղուց էր ցանկանում ունենալ:)

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել