esyes.am-ը պատմել էր, որ երեկ մեծանուն երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 56 տարեկան: Ցավոք, երգչուհին ժամանակից շուտ հեռացավ մեզնից, սակայն Ֆլորա Մարտիրոսյանի ընկերները հիշում են նրան և կենդանի պահում երգչուհու հիշատակը:
Երեկ Ֆլորա Մարտիրոսյանի երկրպագուների նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միությունում հավաքվել են նրա ընկերները, հարազատներն ու երկրպագուները` հիշելու սիրելի երգչուհուն և նշելու նրա տարեդարձը: Ցերեկույթը փակ է եղել: Քրիստինե Պեպելյանի փոխանցմամբ` շատերը ներկա չեն եղել տեղյակ չլինելու պատճառով:

Ցերեկույթին ներկա են եղել Քրիստինե Պեպելյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանը, Ալլա Լևոնյանը, Նորայր Ժամհարյանը, «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցները (Ֆլորա Մարտիրոսյանն այդ նախագծում ժյուրիի անդամ է եղել) և այլք:
«Բոլորը երգում էին, տկն Ֆլորան սիրում էր, որ իր համերգների ժամանակ հանդիսատեսը երգում էր: Երեկ իր համար հավաքված մարդիկ բացարձակ նույն բանն արեցին: Երբ նայում էինք համերգային կադրերը, սրահում ներկաները սկսում էին երգել իր հետ` ի նշան այն բանի, որ բոլորն անում են այն քայլերը, որոնք ինքը սիրում էր: Հանդիպումն ավարտվեց ժողովրդական սիրուն պարային շարանով, ինչպես տկն. Ֆլորան էր փակում իր համերգները, որպեսզի մարդիկ ուրախ տրամադրությամբ հեռանային»,- esyes.am-ին պատմեց Քրիստինե Պեպելյանը:
Երեկոյան Անդրեն, Ավետն ու Քրիստինեն գնացել են տկն. Ֆլորայենց տուն, որտեղ եղել են նաև Երգի պետական թատրոնի մի քանի աշխատակիցներ, տկն. Ֆլորայի ընկերուհին, բարեկամներն ու հարազատները:
Շարունակությունն` այստեղ




