Հենրիխ Մխիթարյանով հպարտանալու առիթ մենք մեկ անգամ չէ, որ ունեցել ենք: Երիտասարդ հայ ֆուտբոլիստը հստակ քայլերով առաջ է գնում և ավելի ու ավելի կայուն դիրք գրավում ֆուտբոլում: Վերջին շրջանում նրան հաճախ է անդրադառնում նաև եվրոպական մամուլը: Ըստ մի շարք հրապարակումների` Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված են նաև եվրոպական անվանի ակումբները:
Այս տարի Հենրիխի տարին է ըստ հորոսկոպի: Նա տարով օձ է: Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք «Ե՞ս Yes!»–ի հատուկ թողարկման համար:

- Հավատո՞ւմ ես աստղագուշական տեսություներին:
- Ո´չ, չեմ հավատում, քանի որ յուրաքանչյուր մարդու ճակատագիր որոշված է, և միայն ինքը կարող է իր ճակատագրին տեր լինել: Թե աստղագուշակն ամեն օր ինչ կպատմի, կարևոր չէ:
- Առհասարակ նախընտրում ես Նոր տարին ընտանիքի՞, թե՞ ընկերների հետ դիմավորել:
- Ամանորն ընտանեկան տոն է, և կարծում եմ` այն պետք է ընտանիքի անդամների հետ դիմավորել:
- Ինչպե՞ս է անցնում առօրյադ, երբ Հայաստանում ես լինում և ինչպիսի՞ն է այն Ուկրաինայում:
- Հայաստանում ընկերներիս հետ լինելու ժամանակ ավելի շատ եմ ունենում: Դոնեցկում ավելի շատ պարապմունքներով եմ զբաղված: Քանի որ ժամանակը շատ քիչ է, փորձում եմ ավելի շատ կենտրոնանալ պարապմունքներիս վրա:
- Ինչպիսի՞ն պետք է լինեն ընկերներդ: Ունե՞ս չափորոշիչներ «ընկեր» կոչման համար:
- Ինձ համար ընկերներն «ինչպիսին» չեն լինում, ընկերը լինում է էնպիսին, որ ոչինչ չես կարող փոխել նրա մեջ, բայց նա ընկերդ է: Եթե ինքը դեպի վատն է փոխվում, ուրեմն էլ չի կարող քեզ ընկեր լինել: Ես արդեն ունեմ իմ ընկերական շրջապատը: Ընկերն ավելի շատ մանկուց է լինում: Այս տարիքում նոր ընկերներ ձեռք բերելը քիչ հավանական է:
- Կա՞ բնավորության մի գիծ, որն ընդհանուր է բոլոր ընկերներիդ մեջ, ու գուցե հենց դա է ձեզ կապում:
- Այո, մենք ունենք այդ գիծը` ազնվությունը, դրա համար էլ մինչև հիմա ընկերություն ենք անում: Մենք ազնիվ ենք միմյանց հանդեպ:
- Տեղյակ եմ, որ նախասիրություններիցդ մեկը կարդալն է: Ակտիվպարապմունքերի տեմպի մեջ
հասցնո՞ւմ ես կարդալ:
- Չեմ կարող ասել, որ օրվա ընթացքում 30-40 էջ կարդում եմ, բայց երբ ժամանակ եմ ունենում, ընթերցում եմ:
- Էլ ի՞նչ նախասիրություններ ունես:
- Նախասիրություններով զբաղվելու ժամանակ առհասարակ չեմ ունենում, բայց երբ ժամանակս թույլ է տալիս, փորձում եմ հաճելի երեկո անցկացնել:
- Իսկ ինչպիսի՞ երեկոն է քեզ համար հաճելի:
- Կարելի է ընկերների հետ հաճելի երեկո անցկացնել` գնալով բոուլինգ, բիլիարդ խաղալու կամ շատ հանգիստ երեկո ունենալու: Անպայման չէ ինչ-որ ակտիվ զբաղմունք ունենալ, որ երեկոն հաճելի լինի, կարող ենք ընկերներով նստել և ուղղակի զրուցել ինչ-որ հետաքրքիր թեմայի մասին:
Շարունակությունն` այստեղ




