Սուրճի մասին առաջին պատմական հիշատակությունները պատկանում են 4-րդ դարին, դա այն ժամանակն էր, երբ Եթովպիայից գաղութաբնակները սուրճը բերեցին Եմեն, և սուրճն աճեց, իհարկե: Եմենն այդ ժամանակ որպես պետություն չկար, բայց աշխարհագրականորեն խոսքն այդ տարածքին է վերաբերում: Աշխարհում առաջին սրճարանը բացվել է Ստամբուլում 1654թ. հայ վաճառականների կողմից, իսկ Եվրոպայում առաջին սրճարան բացող երկիրը Անգլիան էր, որտեղ սրճարան բացվեց 1652թ.: Մառախլապատ ալբիոնի բնակիչներն այնքան սիրեցին այս ըմպելիքը, որ կարճ ժամանակում սրճարանների թիվը հասավ 3000-ի: Սուրճն Հարավային Ամերիկա տարվեց միայն 18-րդ դարում, մինչդեռ շատերին թվում էր, թե սուրճի հայրենիքն Ամերիկան է, այնինչ դա Աֆրիկան է: Սուրճի այն տեսակը՝ սև սուրճը, որ մենք հայերս ենք սիրում, շատ կոֆեին է պարունակում, իսկ մեր սիրելի լուծվող սուրճն ստանում են ավելի քիչ կոֆեին պարունակող ռուբուստա տեսակից: Սիրեք, բայց մի չարաշագեք :) Իմացեք նաև, որ ամենահամեղը ավազի մեջ եփված սուրճն է, որն անապատի վայելք է հաղորդում համտեսողին.....

Սյուզան Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել