Panorama.am-ը գրում է.
Վիետնամի անտառներում 40 տարուց ավելի ամերիկյան ռմբակոծությունից պատսպարված ընտանիքը՝ հայրը և որդին, վերադարձել են քաղաքակիրթ աշխարհ: Այդ մասին գրում է «International Business Times» պարբերականը:
Վան Տհանը իր որդու՝ Հո Վան Լանգի հետ ԱՄՆ ավիացիայի հարձակմանն է ենթարկվել 1972 թվականին: Ամերիկյան հրետակոծությունը ամբողջությամբ ոչնչացրել է գյուղը, որտեղ բնակվել է նրանց ընտանիքը, իսկ նրանց հարազատները գրեթե բոլորը մահացել են:
«Նույնիսկ երբ մոտակայքում մարդ է երևացել, մենք փորձել ենք խուսափել նրանցից ու հեռացել ենք ավելի խորքերը», -պատմել է տղան:
Տղամարդկանց դեռ երեք տարի առաջ գտել է նրանց ծանոթներից մեկը, որը ստիպված է եղել երկար համոզել, որպեսզի նրանք վերադառնան մարդկանց մեջ: «Վայրիները», սակայն համաձայնել են վերադառնալ այն ժամանակ, երբ որդին բուժօգնության կարիք է ունեցել: 4 տասնամյակ քաղաքակրթությունից, ու մարդկանցից հեռու, անտառի խորքում ապրելով նրանք հարմարվել էին ջունգլիների կանոններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ