1. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հարավաֆրիկյան կապիկներից մեկը շքանշան է ստացել:
2. Խոզերի մոտ օրգազմը տևում է 30 րոպե:
3. Որոշ առյուծներ, երբեմն, զուգավորվում են օրը մոտ 50 անգամ:
4. Դելֆինները քնում են փակելով միայն աչքերից մեկը: Պատճառը նրանց ուղեղի երկու կիսագնդերի ոչ միաչափ հանգիստն է: Երբ մի կիսագունդը քնած է, մյուսը գտնվում է թարմ վիճակում և հակառակը:
5. Փիղը միակ կաթնասունն է, որ չի կարողանում թռչկոտել:
6. Կատվի մեզը լուսարձակում է սև լույսի տակ:
7. Խխունջն ունի ավելի քան 2500 ատամ:
8. Թիթեռները վերջույթներով համ են զգում:
9. Կովերը չորս ստամոքս ունեն:
10. Ձիերը մեկ ամիս կարող են ոտքի վրա կանգնել: Ձին առանց ուտելու կարող է ապրել 25, իսկ առանց ջրի` 17 օր: Իսկ եթե կերակրեն ու ջուր չտան, կապրի ընդամենը 5 օր:
11. Ջայլամի աչքը ուղեղից մեծ է:
12. Սարդերն անատամ են և ունեն չափազանց փոքր բերան: Սև սարդը կարող է ուտել օրական 20 սարդ: Գործում են խիտ ցանց և որսին գցում մեջը, հետո վրան լցնում մարսողական հյութեր և քայքայում զոհին:
13. Բուն կարող է այնպիսի ձայներ հանել, որոնք նման են լացի, ծիծաղի, սուլոցի, հոգոց հանելուն, տնքալուն, հառաչելուն, մլավելուն:
14. Շներն ի վիճակի են հեռավորությունից 4 անգամ ավելի լավ լսել, քան մարդիկ:
15. Կենդանիներից միայն նապաստակը և թութակն են, որ կարող են տեսնել առանց գլուխը շրջելու:
16. Աշխարհի ամենամեծ նապաստակն ունի 1,20 մետր հասակ: Դարի անունով հսկա նապաստակի հասակն օր օրի աճում է: Դարին օրական ուտում է 12 գազար, 6 խնձոր եւ 2 հատ կաղամբ:
17. Կոկորդիլոսները քար են կուլ տալիս, որպեսզի կարողանան ավելի խորը սուզվել:
18. Կետի սիրտը բաբախում է 9 րոպեն մեկ:
19. Որպեսզի մեղուն կարողանա տալ 1 կգ մեղր, նրան պետք է 2 մլն ծաղիկ:
20. Ընձուղտի ծննդաբերության ժամանակ նրա ձագը ընկնում է գետնին 1,5 մետր բարձրությունից:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/504850379553370
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել