Ի՞նչ գիտենք համբույրի մասին:

Համբույրը սեռական շփման ձևերից է՝ սովորական և սիրված բոլորի կողմից: Այն հայտնի է դեռ հին ժամանակներից: Համբույրի ծագումը կապված է մ.թ.ա. 3000 թ.-ի հետ, երբ մարդիկ, խոնարհվելով աստվածներին, համբույրներ էին ուղարկում նրանց: Այդպիսով՝ համբույրը ծնվեց որպես աստվածային գործողություն:

Թե ինչու մարդիկ սկսեցին համբուրվել իրար հետ, մնում է գաղտնիք: Չնայած կա բացատրության մի տարբերակ, թե համբույրն առաջ վստահության արտահայտում էր:

Համբույրը բժշկական տեսակետից շատ օգտակար մի բան է: Այն բարդ քիմիական միակցությունների մի ամբողջ փունջ է: Վերջին բժշկական հետազոտություններն ապացուցել են, որ երկարատև, կրքոտ համբույրն այնքան շատ է բարձրացնում մարդու արյունահոսության և հորմոնների մակարդակը, որ կարող է երկարացնել մարդու կյանքը գրեթե 1 րոպեով:

Մարդիկ համբուրվում են այնքան վաղուց, որ այն դարձել է քաղաքակրթության անբաժանելի մասը, և դրա զարգացմանը նպաստել են աշխարհի բոլոր ժողովուրդները: Մարդկության 90 տոկոսը համբուրվում է շուրթից շուրթ: Որոշ ժողովուրդներ դա ուղեկցում են քթի շարժումով:

Արևելյան Ասիայում համբույրները՝ որպես ողջույնի ձև, այդքան տարածված չեն, որքան խոնարհումները, սակայն 20-րդ դարի ընթացքում եվրոպական սովորությունը՝ համբուրվել հանդիպելիս, ներթափանցել է նաև Չինաստան և Ճապոնիա:

Արկտիկական ցրտի պայմաններում էսկիմոսները խուսափում են համբույրի ժամանակ շուրթերը ցրտահարելուց: Դրա փոխարեն նրանք իրար են քսում քթերը՝ ողջունելով իրար:

Համբույրն այսօր էլ մնում է վստահության նշան, բացի այդ՝ համբույրի միջոցով դուք կարող եք պերճախոս խոսքերից շատ ավելի հարուստ արտահայտել ձեր զգացմունքները:

Ինչպես նվիրել սիրելիին անմոռանալի համբույր

Նախ նրբորեն ձեռքերով հպվեք նրա այտերին կամ ականջներին: Դա առավել շատ է արտահայտում ձեր անկեղծ նվիրվածությունն ու հատուկ զգացմունքները նրա նկատմամբ:

Շշնջացեք նուրբ խոսքեր… Համբուրվելիս պարտադիր չէ լռություն պահպանել: Այդ պահին ամեն բառ լսվում է յուրահատուկ կերպ, և ճիշտ պահն է վառ ձևով ներկայացնելու այն ամենն, ինչ զգում եք: Կարելի է համբուրվելիս նաև ցածր ու աննկատ տնքալ: Սա երևի ավելորդ է ասել, քանի որ առանց այն էլ դա անխուսափելի է:

Արձանի պես մի կանգնեք: Դուք կարող եք զուգընկերոջը հպվելով՝ թեթևակի շարժումներ անել մարմնով կամ նրբորեն շոյել նրա մեջքը…

Համբույրի մեջ մտցրեք խաղի տարրեր. ժամանակ առ ժամանակ հեռացրեք շուրթերը: Զարմացրեք սիրելիին տեմպի աննկատ փոփոխությամբ կամ համբույրների ինտենսիվությամբ:

Մի ամաչեք: Ինչպես խոստովանում են տղամարդկանց մեծամասնությունը, նրանց ամենասիրած համբույրը ֆրանսիականն է, այսինքն՝ համբույրը լեզուներով:

Մի քանի փաստ համբույրի մասին.

Շուրթերը 100-ավոր անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:
Համաձայն հարցումների՝ աշխարհի ամենակրքոտ համբույրը կինեմատոգրաֆում արձանագրվել է Վիվիեն Լիի և Քլարկ Գեյբլի միջև «Քամուց քշվածները» ֆիլմում:
Ֆրանսիայում ֆրանսիական համբույրը անվանվում է «Հոգիների համբույր»: 

ԱՂԲՅՈՒՐ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել