Երբ կարդում էի էս հոդվածը, ինձ չէր լքում այն զգացողությունը, որ էկոնոմիկայի փոխնախարարը լուրջ չի խոսում, բայց մի հատ էլ կարդացի ու զգում եմ, որ մեր կառավարության անդամներից ոմանց յանը լրիվ տարել ա։ Փոխնախարար մարդ ա ու լրիվ լուրջ տոնով բացատրում ա, որ երկու հատ բիոզուգարանը մեծ դեր ունեն տուրիզմի զարգացման մեջ, ու սա դեռ պիլոտային է... Բայց էդ սաղ հեչ, ինձ հատկապես ապշեցրեց էն փաստը, որ մարդու տղեն հանգիստ տոնով ասում ա, որ գիտե՞ք, ժողովուրդ ջան, իրոք 170000 դոլար ա նստել, բայց ինքը եկամուտ ա բերելու...
Չէ, սրանք իրանց լրիվ են կորցրել ու մեզ բացարձակ ավանակի տեղ են դրել։ Ես չեմ խորանում հիմա էն փաստի մեջ, որ որպեսզի 170000 դոլար ինքնարժեքը էդ զուգարանը հանի, պետք ա մի 700000 անգամ դրանից օգտվեն, ես պարզապես ուզում եմ հասկանալ, թե էս մեր հանճար փոխնախարարը երկու տարբերակներից որի՞ն ա ավելի շատ հարում, երբ հանգիստ տոնով ուզում ա մեզ հասկացնի, որ մի հատ բիոտուալետը նենց միջին ֆեռռարիի գին ա նստել բյուջեի վրա։ Ըստ իս, տարբերակները երկուսն են.
1. փոխնախարարը տառապում է պաթոլոգիական կրետինիզմով ու Դաունի սինդրոմով
2. փոխնախարարը լկտիաբար ձեռք է առնում մեզ ու ժողովրդին ու հեգնում է, ասես ոչ մի բան էլ չի եղել։
Կից նյութն՝ այստեղ




