Հանդիպում Հովհաննես Գրիգորյանի հետ
Ծաղկավաճառը բացատրում է ծաղիկը ջրելու ձևերը: «Վերևից ջրել չի կարելի, ծաղկամանը պիտի դնել ջրով լի ափսեի մեջ: Արմատները բացվածքներից կխմեն: Չթողնեք սառչի»:
Գրկում եմ ծաղկամանով ծաղիկը:
Վաղը ես կայցելեմ Հովհաննես Գրիգորյանին: Կնվիրեմ ծաղկամանով ծաղիկը: Ուզում եմ գրի առնել իր մանկության ամենատպավորիչ ապրումներից մեկը:
«Ես հիշում եմ հորս հետ միասին Սևան էինք գնացել: Նա ողջ այդ շրջանի հաշվապահն էր, կարևոր ու պատասխանատու աշխատանքի մարդ, իսկ ես` նրա երես առած որդին: Իմ մեջ այս պատմությունը հաճախ է կրկնվում: Գյուղի երեխաներով գնում էինք գազարի դաշտեր, գողություն անելու: Գյուղի երեխաները բարեկեցիկ ընտանիքներից էին և գողություն անելը պարզապես հետաքրքիր էր: Հետո նրանցից ոչ մեկը գող չդարձավ ցավոք սրտի, որովհետև եթե գող դառնային գուցե ինչ-որ բանի հասնեին: Ճանապարհին ճակնդեղով ու գազարով բարձված սայլեր էին գալիս ու անցնում: Բեռը տանում էին Երևան: Եվ մի անգամ ես թռա գազարով բարձված սայլերից մեկի վրա, բայց ուժս չհերիքեց, թուլացա և կախվեցի սայլի պոչից: Իսկ ետևից գալիս էին եզներով լծված տասնյակ ծանր սայլերը: Ես ընկա: Սայլերը եկան ու անցան: Մոտ տասնհինգ սայլ անցավ: Հորս վազել, ասել էին, որ «տղեդ սելի տակն ա ընկել»: Երբ ուշքի եկա, տեսա, որ ողջ գյուղը հավաքված է շուրջս: Եվ տասնհինգ եզան սայլ չէր վնասել ինձ, ոչ մի եզ չէր դիպել: Երեխային խնայել էին: Մեծ լինեի, երևի կճզմեին, ոտնատակ կտային: Զգացել էին, որ ընկածը փոքր մարդ է: Ոչ մի քերծվածք, ոչինչ չեղավ ինձ, բացի հորս ապտակներից` իհարկե»:
Առավոտյան ես սկսել եմ երկար քնել ու զարթնում եմ այն ժամանակ, երբ մայրս փոքր սափորով ջրում է պատուհանագոգին դրված ծաղիկները, որոնք ժամանակին նայում էին անտառին, թփից թուփ հրավառվող թիթեռնիկներին, մորեխներին, գնացքի գծերով դպրոց ձգվող երեխաներին: Հիմա պատուհանագոգին դրված ծաղիկների հայացքների ներքո շենքեր են, լայնարձակ մայրուղով սրընթաց վազող մեքենաների թանձր պարսեր:
Ես գիտեմ՝ գիշեր ու ցերեկ նրանք դուրս են նայում` հավատալով, որ մի օր կտեսնեն իրենց ձեռքով անող այն փոքր տղային, որ ընկնում է, ելնում, հուսահատվում է, կռվում, քաշում աղջիկների մազերը, կոնֆետի փայլուն թղթեր հավաքում, գերվում է թռչուններով, սպասում գարնանը, կանաչ սեզին ու իրենց փողոցում ապրող շան նորածին քոթոթներին: Գուցե կա սաստիկ ցավ ու բերկրանք պատճառող քնքուշ վերհուշի ճանապարհ, վերադարձի արահետ, որ հիմա գծվում է հորինվածքում ու անհետանում հալվող ամպի պես`անվերադարձ:

Շարունակությունն՝ այնտեղ
Նյութի աղբյուր՝ http://cultural.am/hy/gradaran/grakanutyun/ev-voch-voq-cher-hamardzakvum-durs-nayel-patuhanic
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել