A լյուպոլինային թթուն (հումոլոն) - գայլուկի կոների անտիբիոտիկ նյութը - հատուկ համ է տալիս գարեջրին: Գիտնականները պատրաստվում են այն դիաբետի եւ քաղցկեղի դեմ նոր դեղերի հիմքում դնել, գրում է
Վերներ Կամինսկին եւ նրա թիմը Վաշինգտոնի համալսարանից, օգտագործելով թթուների կառուցվածքը ճշգրիտ որոշելու ռենտգենյան բյուրեղագրություն, որոշեցին գարեջրում պարունակվող գայլուկից ստացված հումոլոն մոլեկուլների եւ նրանց ածանցյալների կառուցվածքը: Գիտնականները կարողացել են վերականգնել գարեջրի թթուները ու մաքրել դրանք: Այնուհետեւ վերածեցին աղի բյուրեղների՝ ստանալով կառուցվածք:
Փորձագետները պարզեցին, որ միացություններն ու մոլեկուլներն են պատասխանատու երանգի եւ համի համար: Այժմ նրանք պետք է պարզեն, թե ինչպես են հումոլոնի մոլեկուլները համակցված այլ մոլեկուլների եւ միմյանց հետ:
Նրանք համոզված են, որ այն թույլ կտա հակադիաբետիկ եւ հակաքաղցկեղային դեղեր մշակել:




