
Ինչպես հայտնի է, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացրած անձը նրա վրա կրակել է 7,62 մմ տրամաչափ ունեցող փամփուշտներով: Այսօր Ոստիկանության մամլո ծառայությունը հաղորդել է, որ Զվարթնոց օդանավակայանում փետրվարի 5-ին ձերբակալվել է մի կին, որի ուղեբեռի մեջ նույն տրամաչափի փամփուշտ են հայտնաբերել: Չգիտեմ, կարող է և սովորական զուգադիպություն է, բայց չի բացառվում նաև, որ Հայրիկյանի գործով առաջին ձերբակալվածն արդեն ունենք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորուհու ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի փամփուշտ:
Կինը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Շարունակությունն՝այստեղ
Նյութի աղբյուր՝ http://times.am/?l=am&p=18159
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



