Քաղաքական  մեկնաբան

Ադրբեջանական դիվերսիոն խմբերը վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ակտիվություն են դրսևորում: Ավելին՝ ադրբեջանցիները փորձել են շփման գծի տարբեր հատվածներից մուտք գործել հայկական ստորաբաժանումների թիկունք: Առաջնագծի տարբեր հատվածներում ադրբեջանական դիվերսիոն ստորաբաժանումների և ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների միջև մարտեր են ընթացել. հակառակորդը նահանջել է (Panorama): Առկա տեղեկության համաձայն՝ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան, իսկ ինչ վերաբերում է հակառակորդի դիվերսիոն խմբերին, ապա դրանք նախնական տեղեկություններով 3-4 զոհ են ունեցել, մի քանիսն էլ վիրավորվել են: Այն, որ Ադրբեջանը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություններից առաջ կամ հետո նման սադրանքների գնում է, բոլորին է հայտնի: Համենայն դեպս, չպետք է զգոնությունը թուլացնել, քանի որ Ադրբեջանի ղեկավարության արկածախնդրությունը չափեր չի ճանաչում, ու չի բացառվում, որ մոտ օրերս առաջնային գծում կրկին նմանատիպ սադրանքներ լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել