Football365.am-ը գրում է.
Առաջիկա օրերին կկայանա հայկական ֆուտբոլային պատմության գլխավոր իրադարձությունը. Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի ՄԱՆ. ՅՈՒՆԱՅԹԵԴ: Եթե հավատանք բրիտանական և գերմանական ԶԼՄ-երին՝ մեր ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 40 միլիոն եվրո: Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ տրանսֆերի գումարի 5 տոկոսը որպես համերաշխության գումար կստանան նաև Մխիթարյանի այն նախկին ակումբները, որտեղ 12-23 տարեկաններում նա խաղացել է:
Ըստ այդ սանդղակի՝ Մխիթարյանի համար ՓՅՈՒՆԻԿԸ Դորտմունդից Մանչեսթեր տրանսֆերի համար կստանա 1.2 միլիոն, ՇԱԽՏՅՈՐՆ ու արդեն գոյություն չունեցող ՄԵՏԱԼՈՒՐԳԸ 400 հազարական եվրո:
Ըստ գործող սանդղակի բոնուսները այսպիսին են՝
12 տարեկան – 0,25% ընդհանուր տրանսֆերային արժեքի – 100000 եվրո – ՓՅՈՒՆԻԿ
13 – 0,25% – 100000 եվրո – ՓՅՈՒՆԻԿ
14 – 0,25% – 100000 եվրո – ՓՅՈՒՆԻԿ
15 – 0,25% – 100000 եվրո – ՓՅՈՒՆԻԿ
16 – 0,5% – 200000 եվրո – ՓՅՈՒՆԻԿ
17 – 0,5% – 200000 եվրո – ՓՅՈՒՆԻԿ
18 – 0,5% – 200000 եվրո – ՓՅՈՒՆԻԿ
19 – 0,5% – 200000 եվրո – ՓՅՈՒՆԻԿ
20 – 0,5% – 200000 եվրո – ՓՅՈՒՆԻԿ
21 – 0,5% – 200000 եվրո - Մետալուրգ Դոնեցկ
22 – 0,5% – 200000 եվրո - Շախտյոր
23 – 0,5% – 200000 եվրո - Շախտյոր
——————————
Ընդհանուր այն կկազմի
ՓՅՈՒՆԻԿ – 1.200.000 եվրո
ՄԵՏԱԼՈՒՐԳ Դ – 400.000 եվրո
ՇԱԽՏՅՈՐ – 400.000 եվրո