Հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղը մեծ վնաս հասցրեց քաղաքին: Փողոցները, բնակելի տները լցված ջուրը իր հետ բերել էր մեծ քանակությամբ քարեր, ավազ և տիղմ` ավերելով ցանկատարածությունները, դառնալով ընտանի կենդանիների անկման պատճառ: Ավելին որոշ բնակելի տներ հեղեղի հետևանքով դարձել են բնակության համար ոչ պիտանի:
Ներկայումս քայլեր են ձեռնարկվում ջրհեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ: 3 էքսկավատոր և 6 բեռնատար մեքենա մաքրում են հեղեղատները, քաղաք լցված քարերը, որոնք լցվել են բնակելի տարածք, իսկ դպրոցի սպորտդահլիճը և բակը ամբողջովին մաքրվել է քարերից և ավազից: Բանն այն է, որ Արթիկը պատրաստ չի եղել կլիմայական փոփոխություններին: Ժամանակի ընթացքում հեղեղատների մեջ կուտակվել են քարեր և ավազ, իսկ ջրի Արագածից մեծ հոսքը հսկայական ծավալը իր հետ բերել է հսկայական քանակի քարեր և ավազ ու խցանելով հեղեղատները, դրանք լցրել է քաղաք: Մյուս կողմից քաղաքացիները, անփութություն ցուցաբերելով, օգտագործել են հեղեղատների հակից տարածքները` արդյունքում նեղացնելով ջրի համար նախատեսված ուղին:
Ստեղծված իրավիճակի հետ կապված որոշում է ընդունվել փուլային տարբերակով բնակակոն հունի բերել քաղաքի կյանքը, որի համար կարոր է տուժած բնակիչներին համապատասխան օժանդակության տրամադրումը: Մոտավորապես 3 բնակելի տներ ջրհեղեղի հետևանքով դարձել են բնակության համար ոչ պիտանի, ուստի պետությունը որոշել է այդ բնակարանների սեփականատերերին տրամադրել 6-10 հազար դոլարի չափով օգնություն` բավարար կեցության պայմաններ ստեղծելու նպատակով: Օժանդակություն է հատկացումը տեղի է ունենում 3 ուղղություններով` գումար է տրամադրվելու տների վերականգնման համար, աղետի հետևանքով գյուղատնտեսական կենդանիների հետ կապված վնասը փոխհատուցելու և ցանկատարածությունների վերկանգնման և բերքատվության բարձրացման համար:
ՀԳ. Թերևս Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի դեպքը պետք է սթափության կարևոր գարծոն լինի քաղաքացիների և տեղական իշխանությունների համար` միշտ պատրաստ լինել ֆորսմաժորային դեպքերի: