Հունիսի 30-ին ավարտվել է Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ ավիաբազայում անցկացված «Ըշըք–2016» (İşik-2016) միջազգային որոնողափրկարարական զորավարժությունը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի ԶՈւ զորախումբը: Այս մասին հուլիսի 4-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Հիշեցնենք, հունիսի 20-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ զորավարժությանը մասնակցելու համար Թուրքիա են տեղափոխվել Ադրբեջանի ԶՈւ 3-ական միավոր Մի-17 և Մի-35 ռազմական ուղղաթիռներ:
Զորավարժությանը, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, մասնակցել են նաև Ռումինիայի, Հունգարիայի, Սաուդյան Արաբիայի և Կիպրոսի օկուպացված թուրքական հատվածի ԶՈւ ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի որոնողափրկարարական ստորաբաժանումները:
Նյութի աղբյուր՝ http://razm.info/85253
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել