Ըստ մամուլի տեղեկությունների, հայկական շուկա մտած Yandex Taxi ընկերությունը մեկ կիլոմետրի համար գանձում է 100 դրամ, առանց մինիմալ վճարի: Բնականաբար, ոչ մի վարորդ 100 կամ 200 դրամով չի համաձայնվի Երևանում մարդ տեղափոխել, հետևաբար կարելի է ենթադրել, որ ընկերությունը ամեն հաճախորդի համար բացի այդ 100 դրամից վարորդներին որոշակի գումար է վճարում` աշխատելով վնասով:
Սա ակնհայտորեն պարունակում է դեմպինգի (Dumping) ռիսկ և կարող է անհավասար մրցակցության միջոցով սննկացնել դաշտում գործող մյուս ընկերություններին ու անհատ ձեռներեցներին:

Իդեպ, այս պահին այս երևույթը բնականաբար հաճելի է հաճախորդների համար, սակայն, որպես կանոն, նման գործելաոճ ունեցող ընկերությունները մրցակիցներին սննկացնելուց հետո թանկացնում են իրենց ծառայությունները հասցնելով այնպիսի գնի, որը կարճ ժամանակում կվերադարձնի դեմպինգի համար դուրս տված փողը: Չզարմանաք, որ եթե չլինի պետական միջամտություն, բոլորին սննկացնելուց հետո, վերը նշված ընկերությունը ծառայության մինիմալ արժեքը դարձնի 1,000 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել