Tert.am-ը գրում է.

Միջերկրական ծովից դուրս են բերվել «Եգիպտական ավիաուղիների»՝ մայիսի 19-ին վթարի ենթարկված MS804 չվերթի ուղևորների մարմինները: Այդ մասին հայտնել են աղետի հետաքննության հարցերով հանձնաժողովում, գրում է Reuters-ը:

«Որոնողական նավը, որը պատվիրել է Եգիպտոսի կառավարությունը, ջրի երես է հանել բոլոր մարմինները, որոնք ավելի վաղ հաջողվել է հայտնաբերել ջրի տակ»,- ասված է հայտարարությունում:

Այժմ նավն ուղղվում է Ալեքսանդրիայի նավահանգիստ, որտեղ մարմինները կհանձնի քննիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել