15

Այսքան մարդու գործողություններ է կատարել Ջեքի Չանը մեկ ֆիլմի շրջանակում, ինչի շնորհիվ էլ գրանցվել է Գինեսի գրքում: Խոսքը գնում է «Աստծո զենքուզրահը 3. Չինական զոդիակ» ֆիլմի մասին, որտեղ Ջեքի Չանը միաժամանակ ռեժիսոր է, պրոդյուսեր, դերասան, մարտական տեսարանների ստեղծող, կոմպոզիտոր և կատարում է ևս 10 դեր: Այդպիսով, նա գերազանցել է նախորդ ռեկորդակրին` 11 դերակատարություն ունեցող Ռոբերտ Ռոդրիգեսին:

Ջեքի Չանի անունը հանրահայտ գրքում նշված է ևս մեկ անվանակարգում` «Դերասանի կողմից իրականացված մարտական հնարքների ամենամեծ քանակը»: Մարտական հնարքները, որ արտացոլում են Չանի կարիերան, «մեղավոր են» այն բանի համար, որ Չանն այսօր չի կարողանում հաշվել իր կոտրված ոսկորների իրական քանակը:

50 տարվա իր կարիերայի ընթացքում 58-ամյա Չանը նկարահանվել է 100-ից ավելի ֆիլմերում: Նրա դեբյուտը եղել է «Մեծ և փոքր Վոնգ Թին Բար» ֆիլմում (Հոնկոնգ, 1962), երբ նա դեռ 8 տարեկան էր:

Ապահովագրական ոչ մի ընկերություն չի համաձայնում ապահովագրել Չանի կյանքը, ինչպես նաև այն դերասանների կյանքը, ովքեր նկարահանվում են նրա ֆիլմերում և իրականացնում են դժվարագույն հնարքներ: Այդ պատճառով էլ դերասանը ստիպված էր ստեղծել Ջեքի Չանի կասկադյորների սեփական ասոցիացիան, որը զբաղվում է կասկադյորների ուսուցմամբ ու վճարում նրանց բժշկական հաշիվները: 

Հայրենական ֆիլմարտադրության մեջ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել