Լոնդոնի կենտրոնում այսօր տեղի է ունեցել մեծ երթ, որի մասնակիցները դժգոգում էին Մեծ Բրիտանիայի՝ Եվրոմիությունից դուրս գալու որոշումից։ Նախորդ շաբաթ ինչպես գիտենք տեղի ունեցավ հանրաքվե, որի օրակարգը հետևյալն էր՝արդյոք Միացյալ Թագավորությունը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն, թե ոչ։ Բնակչության 51 տոկոսը կողմ արտահայտվել, 48՝ դեմ։ Սա իսկական սառը ցնցուղ էր նախևառաջ իշխող քաղաքական էլիտայի՝ պահպանողական վարչապետ Դեվիդ Քեմերոնի  և նրա կաբինետի համար։ Քեմերոնը, ինչպես գիտենք, նախընտրական պայքարում խոստացել էր, որ վարչապետ դառնալուց հետո նա անպայման կանցկացնի հանրաքվե։ Ըստ էության նա իր խոսքի տերը եղավ։ Սակայն նա անձամբ դեմ էր Թագավորության՝ Եվրոմիությունից դուրս գալուն, մի պարզ պատճառով։ Մեծ Բրիտանիան մշտապես հատուկ կարգավիճակ է պահանջել Եվրոմիությունից՝ նրա հետ համագործակցության տարբեր ֆորմատներում։ Սակայն  այդ հատուկ կարգավիճակի հարցը կարելի էր արդեն գրեթե լուծված համարել, որովհետև ԵՄ-ն դեմ չէր տալ այդ կարգավիճակը։ Եվ ուրեմն ինչ կարիք կար հանրաքվեի, եթե կոնցեպտուալ ու տարաձայնության սուբյկետ հանդիսացող հարցը համարյա թե լուծվել էր։

Պատճառը կարծում են պետք է փնտրել Բրիտանիայի որդեգրած քաղաքական դոկտրինայի ակունքներում։ Ժողորդավարությունը այս երկրում այլընտրանք չունի ըստ հանրության և այդ կարծիքը կիսում է  նաև քաղաքական իշխանությունը։ Եվ չկա տարբերություն,արյդոք այդ իշխանության գլուխ կանգնած են պահպանողականները,լիբերալները թե նույնիսկ լեյբորիստները։  Ինչ խոսք,սա գովելի է,սակայն այդ նուն ժողովրդավարությունը,կամ դրա մաքսիմալ կիրառումը այսօր Բրիտանիայի համար սպառնում է դառնալ մեծագույն չարիք։ Այնպիսին,ինչպիսին պետությունը չի տեսել իր պատմության ընթացքում։  Ընդ որում, Բողոքի երթի մասնակիցների գլխավոր կոչը  ուղղված էր Պառլամենտին,որին կոչ էր արվում լրջախոհություն և սփափություն սրևորել և թույլ չտալ  սկսել Մեծ Բրիտանիայի անկման գործընթացը։ Բրիտանական ֆունտը արդեն իսկ միջազգային տարբեր շուկաներում և առևտրական կազմակերպություններում զգալիորեն նվազել է և կշարունակի նվազել, եթե Խորհրդարանը  հաստատի հանրաքվեի որոշումը։ Ընդ որում բողոքի հազարավոր մասնակիցները չեն բավարարվելու միայն այսօր տեղի ունեցած միջոցառումենորվ և մտադիր են սիստեմատիկ կերպով պայքար մղել որոշումը չեղարկեւոլւ համար։ 

 

Brexit-ի հետևանքով բավականին լուրջ տարաձայնություններ կան նաև արդեն հենց Մեծ Բրիտանիայի թագավորության ներսում։ Մասնավորապես Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան պատրաստվում են հանրաքվե անցկացնել Թագավորությունից դուրս գալու և Եվրոպական Միությանը միանալու համար։ Սա կարելի  է համարել Brexit-ի հետևանք ու ածանցյալ։  Իսկ թե ինչի համար տեղի ունեցավ հանրաքվեն և ինչն էր դրա իսկական պատճառը, կարծում ենք, այդքան էլ բարդ չէ։ Պարզապես Բրիտանական իշխանությունը դարձավ իր իսկ կողմից մշակված կեղծ պոլիտկոռեկտության զոհ, քաղաքական որոշումների ընդունման ու  իրագործման մեխանիզմները դարձնելով մատչելի հանրության համար։ Սակայն քաղաքական իշխանությունը հենց նրա համար է, որ երբեմն կայացնի որոշում, նոր այն դարձնի քննարկման առարկա։ Սրա վառ ապացույցը հենց այսօրվա բողոքի երթն էր, որը եթե հաշվենք զուտ մարդկային թվաքականով ու հնչեցվող լոզունգների տրամաբանությամբ՝ ապա խոստանում է կրել պարբերական բնույթ, ինչն իր հերթին կարող է խաթարել բրիտանական  ներքին քաղաքական կյանքի անդորրը։ Եվ չնայած վարչապետ Դեվիդ Քամերոնը հայտարարել է, որ ինքը հրաժարական կտա հոկտեմբեր ամսին, այս պահին պարզ է դառնում, որ Կառավարության ներկա ղեկավարին մնացած ամիսներին հեշտ կյանք չի սպասվում դիմագրավելու երկրի արտաքին, իսկ հիմա նաև արդեն ներքին քաղաքական խնդիրներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել