Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին, մեկ ա, տղեն եթե մի բան մտքին դնում ա, մինչև վերջ գնում ա, անգամ եթե սաղ ազգաբնակչությունը դեմ լինի դրան։ Փակ շուկան որոշեց, որ հերթական լֆիկնոց պետք ա սարքի, արեց, իսկ մենք, բացի Ֆեյսբուքում ծլվլալուց, առանձնապես բան չարինք, որոշեց որ «Կարֆուրը» չպետք է գա Հայաստան, ու ոնց որ թե էս էլ ա ստացվում մոտը, իսկ էդ, համաձայնվեք, քիչ բան չի, ի վերջո, 15000 խանութից բաղկացած ցանց ունեցող գիգանտին տեղի չտալը մեր օրերում...
Ամեն դեպքում, դեռ ասեկոսեների մակարդակով, բայց «Ժողովուրդ»-ը, հղում անելով իշխանական աղբյուրների վրա, հաղորդում է, որ Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր Գրուպի» սեփականատերը, կասեցրել է պայմանագիրը «Կարֆուրի» հետ, համաձայն որի` վերջինիս տարածք պետք է հատկացվեր «Դալմա Գարդեն Մոլում»։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել