2 տարվա մեջ մեր երկրում տեղի են ունեցել մոտ 6 նողկալի սեռական բնույթի հանցագործություններ, և մեր որոշ լրատվական կայքեր իրենց պարտքն են համարում ամիսը գոնե 3 անգամ այդ դեպքերը լուսաբանել և պարտադիր տեղադրել իրենց էջերում:
Ես իրոք չեմ հասկանում՝ ոնց կարելի է դիտելիություն ապահովելու համար նման ստորության գնալ և անընդհատ գրել, թե ինչպես 2 անասուն սեռական բնույթի գործողություններ են արել մտավոր հետամնաց աղջկա հետ, մի վիժվացք բռնաբարել է քրոջը, մեկը փորձել է բռնաբարի մորը, որը փախել է, մի անասուն փորձել է տատիկի բռնաբարի, մի եղվարդցի վիժվածք փորձել է երեխային խաբել, և սատկացրել են հարևանները, մեկը դանակահարել է մարմնավաճառին: Դուք հաճո՞ւյք եք ստանում նման դեպքերից: Ձեր գրառումներով այնպիսի տպավորություն եք ստեղծում, եթե անտեղյակ մարդ կարդա, կմտածի մեր երկիրը լրիվ այլանդակվել է, ժողովուրդն էլ՝ այլասերվել: Ու կրկնելու հետաքրքիր տարբերակ են գտել՝ այդ նույն վերնագիրը դնում են, զայրացած ու զարմացած մտնում ես, տեսնում ես սկսվող այսպիսի տողերով. «Եսիմինչ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր եսիմինչյանի նախագահությամբ, տեղի ունեցավ...........մանրամասն պատմում են ..........դեպքը»: ՍԱ էլ անում են նրա համար, որ մեկը երբ ասի՝ «Այ տականքներ հերիք է կրկնեք», նրանք պատասխանեն, որ չեն կրկնում, ուղղակի դատական գործընթացն են լուսաբանում: Ու այսպես մինչև վերաքննիչ, վճռաբեկ.......հետո եսիմինչ: Ամոթ է, մարդ եղեք:



