Ինչքան, ինչքան ժամանակ ենք կորցրել, ու երկիրն առաջ տանելու փոխարեն հետ ենք գլորել։ Էնքան տեսանելի են երկրի զարգացման ուղիները, էնքան տեսանելի են էդ քայլերը։ Իսկ հիմա նայեք, միջակությունները դարձել են մեզ իշխանավոր։ Ոչ տնտեսությունից են բան հասկանում, ոչ ժողովրդի վիճակից են տեղյակ, իրականությունից կտրված, ուղեղները միայն իրենց փողերի վրա կենտրոնացրած։ Ու երբ միջազգային կառույցները իրենց զեկույցներում արձանագրում են, որ Հայաստանից տարեկան մոտ 900 մլն դոլար է դուրս գալիս, դա ճիշտ է։ Ռուսաստան, ԱՄՆ, Չեխիա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա․․․ու տարբեր ուղղություններով հոսող փողերն դառնում են անշարժ գույք, զանազան բիզնեսներ։ Նրանց այս երկիրն ընդամենն իրենց բիզնեսի համար է անհրաժեշտ, էս երկրի հետ ոչ մի ուրիշ առնչություն, իսկ ժողովրդի հետ ոչ մի ընդհանրություն չունեն։ Ու նրանք մտածում են թե իշխանությունը հավերժ է, որ իրենք միշտ ձիերի վրա են լինելու, միշտ վերեւում։ Բայց չարաչար սխալվում են, նրանք չեն պատկերացնում իրենց անկումը, նրանք իրականությունից հազար կմ հեռու են։ Բայց բնության մեջ օրենքներ կան, որոնց շրջանցելն անհնար է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: