Opel ընկերությունը հիմնադրվել է 1862 թվականին՝ Ադամ Օպել կողմից և ընկերությունը մասնագիտացված էր գլխարկների արտադրությամբ: Այնուհետև, ընկերությունը սկսեց արտադրել կարի մեքենաներ, իսկ 1884 թվականից՝ հեծանիվներ: Սակայն առաջին թողարկված մեքենան ընկերության հիմնադիր Ադամ Օպելը չհացրեց տեսնել: Նա մահացավ՝ իր հինգ որդիներին ժառանգելով իր ողջ կարողությունը:
Ադամ Օպելի ժառանգները գնեցին Lutzman ընկերությունը և թողարկեցին առաջին «Lutzman Opel» մակնիշի մեքենան: Սակայն մեքենան չունեցավ հաջողություն և շոշափելի շահույթ նույնպես չգրանցվեց: 1902 թվականին, Օպել եղբայրները ձեռք բերեցին ֆրանսիական տեխնոլոգիաները և թողարկեցին «Opel Darrak» մոդելի մեքենան: Այս մեքենան ապահովեց ընկերության ֆինանսական հաջողությունը: Սկսվում է մեքենաների զանգվածային արտադրությունը:
1913 թվականից Opel-ը սկսում է արտադրել բեռնատար մեքենաներ, իսկ 1916 թվականից մեքենաները հագեցած էին վեց մխոց շարժիչով: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմը աղետալի ազդեցություն ունեցավ ավտոընկերության վրա: Opel-ը գտնվում էր փլուզման եզրին: Ամերիկյան General Motors-ը ձեռք է բերում
ընկերության 80% մասնաբաժինը, իսկ 1929 թ.-ին՝ մնացած 20%: Այդ գործարքից հետո Opel-ը դառնում է ամերիկյան ավտոարտադրողի մասնաճյուղերից մեկը: Opel-ը ժամանակի ընթացքում հիմնում է իր բանկը և ապահովագրական ընկերությունը:
Opel-ի «Olympia», «Kadett», «Admiral» և «Kapitan» մեքենայի մոդելները մեծ պահանջարկ էին վայելում Երրորդ ռեյխի նացիստական վերնախավի մոտ:
Նոր հազարամյակը ընկերության համար սկսվեց արդիականացման գործընթացից: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ Opel-ը թողարկում է բոլորովին նոր կամ փոփոխված մեքենայի մոդել:
Opel-ը հավատարիմ լինելով բնապահպանական իր մոտեցմանը, «Zafira» մեքենայի մոդելի համար արտադրվում է տարբեր ներքին այրման շարժիչներ՝ ջրածնային և բնական գազով աշխատող:
Տարեցտարի մեքենաների նոր մոդելները հագենում են բարձր տեխնոլոգիաներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1040672106023984
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել