Բազմիցս հայտարարվել է, որ պետք է զսպվեն օլիգոպոլիաները, մենաշնորհները, փոխարենը բարձրացվի մրցակցությունը, որի արդյունքում միշտ շահում է քաղաքացին, այս դեպքում՝ սպառողը: Այսօր շրջանառվում է «Կարֆուր» ընկերության Հայաստան մուտք գործելու երկու տեսակետ. այն որ «Կարֆուրը» Հայաստանում կձևավորի իր հիպերմարկետների ցանցը, կապահովի մրցակցություն, քանի որ այդ հիպերմարկետներում վաճառվող ապրանքատեսակները ներկրվում են հենց ֆիրմայի կողմից, և երկրորդ` «Կարֆուրի» գործունեությունը Հայաստանում կարող է խոչընդոտների առաջ կանգնել, քանի որ իր ապրանքների ներկրման ու վաճառքի դեպքում հնարավոր է համեմատաբար էժան լինի «Կարֆուրում», քան մյուս խանութներում: 
Այսինքն` այսկերպ ստեղծվում է դասական մրցակցություն էժան ու որակով ապրանքների իրացման գոտում: Առաջին հայացքից որ նայում ենք, ապա «Կարֆուրը» հավակնում է իշխող դիրք գրավել, սակայն դա չի վնասում ո՛չ սպառողներին, ո՛չ էլ փոքր ու միջին բիզնեսին, այլ կարող է լուրջ մրցակից լինել խոշոր ներկրողներին ու իրացնողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել