Նախ սկսեմ նրանից, որ Կծած խնձորին մենք բոլորս իսկապես պարտական ենք սենսոռ հեռախոսի գյուտն անելու համար, ասեմ ավելին՝ երբ Ջոբսը ողջ էր, բավական հետաքրքիր ու նորարարական էր տեսնել քյարփինջանման IPhone 4-ը որպես իր տեսակում որոշակի հեղափոխություն, բայց անգամ Ջոբսի ժամանակ էլ Apple-ը զերծ չէր մնում քննադատություններից, ինչպիսիք են օրինակ Bluetooth-ի բացակայությունը, խայտառակ հեշտ կոտրվող հեռախոսի հետևի ապակին, հիշողության ավելացման հնարավորության բացակայությունը և այլն, և այլն: Ի դեպ, ինչպես խոստովանել են մի շարք Apple աշխատակիցներ, Ջոբսն իսկական բռնակալ է եղել Apple-ում, չափազանց բարդ բնավորությամբ ղեկավար և նրա ոչ միշտ արդարացված խստությունը հաճախ պատճառ է հանդիսացել, որպեսզի աշխատակիցները ուղղակիորեն ատեն նրան ու լքեն կոռպոռացիան, գնան միանան Microsoft-ին և այլն: Սակայն արդեն 4 տարի է՝ ոչ մի նորություն ու հեղափոխություն մենք չենք տեսնում Apple-ից, ընկերությունը 1,5 տարին մեկ թողարկում է ընդամենը 1 սմարտֆոն, որի պարամետրերով հեռախոսներ մրցակիցները թողարկած են լինում արդեն 1 տարի ավելի վաղ: Իհարկե, կան խնձորի առանձին ֆանատներ, որոնք պատրաստ են վճարել 1.200$ բրենդի համար, ու մի քանի ամիս հետո լսել Apple-ի այն ուղերձը բոլոր խնձորամաններին, որ «ահա դուրս է գալու նոր IPhone, որի համեմատ Ձեր հին IPhone-ը պարզապես ճղճիմ անպետքություն է» ու կյանքից հիասթափված վազեն նորի հետևից: Ես սովոր եմ ցանկացած իմ քայլ հիմնավորել, իսկ ինչո՞վ են հիմնավորում IPhone-ի ֆաներն իրենց ընտրությունը: Առհասարակ IPhone-ն ինձ համար 90% մարկետինգ է, 10% հեռախոս, ընկերության ֆաները գնում, աբսուրդային թվերի հասնող գումարներ են վճարում և ձեռք բերում IPhone4, IPhone4S, IPhone5,IPhone 6, բայց երբ նրանց մի պարզ հարց ես տալիս՝ «ինչո՞ւ Iphone», չեն կարողանում պատասխանել, ուղղակի Iphone ու վերջ: Apple-ը Ջոբսի մահից հետո ինձ համար իր պահպանած կրեատիվն էլ վատնեց, միայն թարմացումներ, ափդեյթներ ու ռեֆրեշինգներ, ոչ մի նորություն, ոչ մի հեղափոխություն, իսկ նոր հեռախոսները մեկը մյուսից տարբերվում են զուտ նրանով, որ մի փոքր ավելի երկար դիսփլեյ ունեն, պլաստմասի տեղակ այլումին է և այլ չնչին թարմացումներ: Կոնկրետ հայերի սերը խնձորի հանդեպ, կարծում եմ, զուտ դաշտին անտեղյակ լինելուց է: Ես սիրում եմ այն ընկերություններին, որոնք տարվա մեջ գոնե 2 անգամ զարմացնում են ինձ ու տեխնո-հեղափոխություն ցուցադրում: Մեկ այլ հանգամանք ևս՝ այժմ դու կարող ես IPhone տեսնել ամեն 2-րդի ձեռքում, ընկերությունը վաղուց mainstream-ի է վերածվել, անձամբ ես ձգտում եմ հնարավորինս խուսափել շաբլոն իրերից ու փորձում եմ հնարավորության մեջ օրիգինալ լինել: Հիշում եմ անգամ, երբ 6 տարեկանում մայրիկիս հետ գնում էինք «ԳՈՒՄ» հանրախանութ, ես ինձ ընտրում էի ամենատարբերվող Reebok բոթազները, որից բակում ոչ մեկ չուներ: Չէ՞ որ մենք չենք ուզենա կրել բաճկոն կամ շապիկ, որը մյուսներն էլ են ամեն քայլափոխին կրում, ապա ինչո՞ւ պետք է ուզենամ հեռախոսի հարցում էլ այդպես չմտածեմ և սահմանափակեմ ինձ սև և սպիտակ միայն առաջարկող բոլորի մոտ առկա հեռախոսով: IPhone-ն ինձ՝ որպես անդրոիդ յուզերի համար, չափազանց սահմանափակ է իր ֆունկցիաների առումով, շատ ստանդարտ ու դոգմատիկ ինտերֆեյս ունի, այսպես ասած Բլոնդինկա հեռախոս: Հիմա Ձեզ կհետաքրքրի, թե ես ինչ սմարտֆոն եմ օգտագործում, որ այսքան խոսում եմ: Պատասխանեմ՝ օգտագործում եմ «HTC One X»: Բնական է, որ պետք է ընտրեի անդրոիդ օպերացիոն համակարգով հեռախոս, քանզի ներկայումս այն ամենաֆունկցիոնալ ու ճարպիկ ՕՀ-ն է, ունի բազմաթիվ անվճար պրիլոժենիաներ, խաղեր, ծրագրեր, որոնք հեշտորեն կարելի է մեկ քլիկով քաշել Google Play Market-ից (ի տարբերություն Apple-IOS-ի Itunes մարկետի, որում համարյա ամեն ինչ վճարովի է): Իսկ թե անդրոիդներից ինչո՞ւ հենց HTC -պատճառը HTC-ի ուղղակի կատարելության հասցված Sense համակարգն է, որը ի տարբերություն Samsung-ի Sony-ի և մյուս «տկլոր» անդրոիդների, ունի անիմացիոն ինտերֆեյս, որում ամեն ինչ թռչում և շարժվում է, ժամացույցի կամ եղանակի հետաքրքիր վիդջետները, անձրևի կաթիլները և այլն դրա վառ ապացույցն են: Ինձ համար թայվանցիներն առայժմս անփոխարինելի են: Իսկ ինչ վերաբերում է IPhone 5-ին, դա, ըստ իս, լրիվ Ֆեյլ էր, մարդիկ համարյա թե թափանցիկ հեռախոսի էին սպասում, ինտերնետում բավականաչափ են վիդեոներն ու գրառումները այն մասին, որ այլումինե ետնամասը պարզապես սարսափելի է, խազվում ու քերվում է ամեն չնչին հպումից, դե իսկ նրա Retina դիսփլեյի գույները ևս արդեն հնացել են կարծում եմ, օրինակ՝ HTC-ն ևս մեկ առավելություն ունի ըստ իս, որ պաշտպանված է չխազվող Gorilla Glass ապակով, Samsung ունի իհարկե չափազանց վառ գույներով SuperAmoledPlus դիսփլեյ, բայց ինձ համար միևնույնն է, HTC-ի գույներն ավելի կենդանի ու բնական են թվում, և աչքերս չեն ցավում գիրք ընթերցելիս: IPhone-ի պարագայում դիմացի լրացուցիչ ապակին ինձ խանգարում է, խանգարում է վիդջետները տեսնել աչքի եղջերաթաղանթին մոտիկից, իսկ սպիտակ գույնն ինձ այդքան էլ սպիտակ չի թվում խնձորի պարագայում՝ դարձյալ լրացուցիչ ապակուց ելնելով: Մի հետաքրքիր փաստ. HTC One X-ը ճանաչվել է 2012թ.-ի ձեռքի համար ամենահարմար սմարտֆոնը, 4,7 դույմը կարծում եմ իդեալական չափս է, լապատակա չէ ինչպես Note -ը, բայց միևնույն ժամանակ փոքր էլ չէ, օրինակ IPhone 5-ում կատարվեց խոստացված չափսերի մեծացումը, բայց sorry 4 դույմը 2013 թ.-ի համար, միևնույն է, շատ փոքր է (իսկ ռազմեռ իմեետ զնաչենիյե, ինչպես գիտենք :-) ): Միևնույն ժամանակ 2013-ը լինելու է հենց լապատկաների տարի ու գիգանտ էկրանները տրենդ են լինելու, ուզենք թե ոչ: Եվ որ նաև ամենամեծ կիքսերից մեկն ինձ համար, որ Apple-ն իր սմարտֆոններում չի տեղադրում ամենահասարակ մի բան` Flash Player, որը ծայրահեղ անհրաժեշտ է մի շարք ծրագրերի ու վիդեոներ կարդալու համար: Հիասթափեցրեց նաև լրիվ անհիմն դատական քաշքշուկները Սամսունգի հետ այն դեպքում, երբ Սամսունգը իր տեխնոլոգիաներով գոնե 2 տարի, ըստ իս, առաջ է Խնձորից, և ինչն ավելի զավեշտ է, հենց Սամսունգն է թողարկում IPhone -ի մի շարք միկրոսխեմաները, դա շատ նման էր, որ մի ընկերություն որոշեր, թե հեղուկ օճառի գյուտն ինքն է արել, իսկ մյուսնրը թող բավարարվեն միայն պինդ օճառ արտադրելով, որ պլագյատ չլինի: Ծիծաղելի է բնականաբար: Դե իսկ խնձորի գինը իսկապես որ մեկ հարվածով նակաուտ է անում: ԱՄՆ-ում 2 տարվա պայմանագրով այն արժի 300$, սակայն այդ պայմանագրով ծառայությունների վճարման արդյունքում այն քեզ վրա կարող է 2000$ նստել, իսկ այդ գումարով կարելի է բավկան արժանապատիվ ավտոմեքենա գնել իմիջիայլոց-ոչ Մառշռուտկա: Ինչ վերաբերում է Apple Store-ի դիմաց գոյացող հերթերին, կարող եմ ասել 2 բան՝ նախ՝ նման հերթեր կուտակվում են նաև Բարսելոնայի MANGO ու H&M խանութների դիմաց ևս, ու ի՞նչ, դրանով հո MANGO-ն ու H&M-ը Dsquared կամ Gucci չե՞ն դառնում: Եվ երկրորդ՝ վաղուց է տարածվել այն կարծիքը, որ այդ հերթերում կարելի է հանդիպել վարձու դերասանների, որոնք ամեն ջանքով իրենց կոտորում են առաջինը նոր խնձորին հասնելու համար: Դարձյալ Մարկետինգ և վերևում իմ նշած 90% -ի ապացուցում: Ի դեպ HTC-ն, Samsung-ը ևս զերծ չեն քննադատությունից, օրինակ HTC-ի դեպքում քննադատելի է դարձյալ ըստ իս բավական բարձր գինը, որը կարող էր և ավելի ցածր էլ լինել, եթե ուզեին, Samsung-ը ինձ համար թերի է այնքանով, որ իր վերջին սմարտֆոններում օգտագործում է ամենահասարակ պլաստմասը և բացակայում է դիզայնի ինքնատիպությունն ինձ համար, ես նրա սիրահար չեմ, բայց մյուս կողմից դա ունի իր հակառակ կողմը՝ միգուցե դրա շնորհիվ էլ կորեացիների արտադրանքն այդքան մատչելի ու հասանելի է բոլորին: Դե գերբարձրացված գները ընդհանրապես Հայաստանում հաճախ կհանդիպես: Օրինակ՝ ես գրեթե կայծակահար եղա, երբ տեսա որ նույն HTC -ի մոդելներից մեկի գինը ՀՀ-ում արհեստականորեն ՌԴ-ից 90 հազ. դր-ով բարձր է, դա իհարկե բերում է ոլորտի լճացման: Հետո ինձ համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ-ում չեն բերում LG, Huawei, Sharp, Motorola և այլ բավական հզոր սմարտֆոնները, օրինակ Huawei-ը HTC-ից հետո թերևս միակ սմարտֆոնն է, որը հավանում եմ, այն ուղղակի գերհզոր որակյալ արտադրանք է, որը ԵՄ-ում ու ՌԴ-ում ուղղակի ձեռքից ձեռք են փախցնում տաք կարկանդակի նման, բայց ՀՀ-ում երիտասարդությունը չի էլ լսել երևի նրա մասին: Մինչդեռ youtube-ում այդքան վիդեո օբզոռ ծանոթացումներ կան քաղաքական անկապություններ դիտելուց հաստատ ավելի օգտակար է, ով իմ քաղաքականացված ոչ հիփստեռ երիտասարդություն: Եվ վերջապես ես չեմ սիրում IPhone-ը ևս մի պարզ պատճառով. այն ոչ բարեհաջող ընկնելու դեպքում հազար կտոր է լինում հետևի ապակեպատման և դիմապակու պատճառով, իսկ դա այնքան էլ ինձ չի ոգեշնչում վճարել այդքան գումարներ և հեռախոսիս պանիխիդային ներկա գտնվել: Անձամբ իմ սմարտֆոնը 4 անգամ ընկել է, իսկ երկուսը՝ սալիկապատված հատակին, բայց անգամ մեկ քերծ էլ չունի կտորով սրբելուց հետո, թեպետ և միևնույն է պաշտպանում եմ պաշտպանիչ կորպուսով: Հարց է առաջանում նաև՝ իսկ ի՞նչ են նախնտրում ի տարբերություն մեզ շատ ավելի մեծ հնարավորությունների տեր միջազգային արտիստերը: Միայն արագ կթվարկեմ՝ Դենիել Կռեյգ (նույն ինքը`James Bond) -Sony, Քիմ Քարդաշյան- BlackBerry, Ռիհաննա - HTC butterfly կամ One X (հիմա չեմ հիշում կոնկրետ), Կեշա - Nokia Lumia 920 (ի դեպ Nokia-ն անդրոիդի ընտանիքին չմիանալու պատճառով Windows -ի իր՝ ինձ ուղղակի նյարդայնացնող էկրանային տաղտկալի կուբիկներով բավական բարեհաջող անդունդն է գլորվում): Եվ այսպես, սա ընդամենը իմ կարծիքն է անձնական, ճիշտ թե սխալ՝ դատեք ինքներդ, հաճույքով կկարդամ Ձեր comment-ները, ընտրությունը ձերն է, բայց հիշեք՝ կյանքը բաղկացած է մանրուքներից, և հենց այդ մանրուքներով ուրախանալու կարողությունն է մեզ երջանկացնում, իսկ մանրուքներ ընտրելիս ևս պետք է կարողանալ հիմնավորել ընտրությունը և ինքնատիպություն դրսևորել: Լավ մնացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել