Ուղիղ 9 տարի առաջ այս օրը Մարկ Ցուկերբերգը իր ընկերների հետ հիմնադրեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը, որը սկզբնական ժամանակշրջանում նախատեսված էր միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար: Սակայն որոշ ժամանակ հետո Ֆեյսբուքում գրանցվելու հնարավորություն ստացավ յուրաքանչյուր ոք, ով ունի էլեկտրոնային փոստի հասցե: Ինչպես նաև այն թարգմանվեց ավելի քան 70 լեզվով՝ խթանելու համար ցանցի օգտագործումը այլ երկրներում: Այսօրվա դրությամբ, Ֆեյսբուքում գրանցված է մեկ միլիարդից ավել մարդ:
Աշխարհում համար մեկ սոցիալական ցանցը ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր, չնայած նրան, որ ցանցի պատին մեծ տառերով գրված ա, թե ինչի համար ա այն ծառայում ու ստեղծված: Նրա կարևոր առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ շնորհիվ անընդհատ կիրառվող փոփոխությունների, յուրաքանչյուր ոք գտնում է այն սեփական նպատակներին ծառայեցնելու արդյունավետ միջոցը:
Այսօր դժվար է պատկերացնել՝ ինչպիսին կլինեինք մենք, մեր հասարակությունը, եթե չլինեին սոցիալական ցանցերը: Դժվար է նույնիսկ ռեալ կանխատեսումներ անել, թե այս ամենը ինչի կվերաճի ապագայում: Սակայն մի բան ակնհայտ է՝ օգտակար է այն մեզ համար, թե ոչ, կախված ա միայն մեր մոտեցումներից և տրամադրվածություններից: Իսկ մնացածը ընդամենը կարգավորումների և տեխնիկական հարցեր են:

Նյութի աղբյուր՝ http://808am.blogspot.com/2013/02/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել