Քանի-որ ֆեյսբուքյան ընկերներիս մեջ շատ կան երիտսարդներ ու պատանիներ, ուզում եմ մի քանի խորհուրդ տալ` իմ կյանքի փորձից ելնելով.
Երբեք մի սովորեք դիպլոմի և գնահատականի համար, դիպլոմն ու բարձր գնահատականը վաղը ձեր փոխարեն չեն աշխատելու: Փորձեք ամեն ստացած գիտելիք համալրել պրակտիկ փորձով, դա ավելի կարևոր է քան ցանկացած բուհի ցանկացած գույնի դիպլոմ կամ մեդալ:
Հնարավորությունն ու առիթը բաց մի թողեք աշխատելու, թեկուզ ու առավել ևս ուսման ընթացքում: Ես փոշմանել եմ, որ բաց եմ թողել լիքը հնարավորություններ ու բավարարվել մանր-մունր բաներով, ասենք համակարգիչ վերանորոգել կամ անհատական դասեր տալ, երբ կարող էի տարբեր ընկերություններում աշխատել: Ցանկացած, անգամ ոչ մասնագիտությամբ աշխատանքը միայն եկամտի աղբյուր չի, նաև հնարավորություն է ճիշտ օր առաջ հասկանալ թե քեզ ինչ է պետք սովորել:
Ուսումնական պրակտիկաներին մատների արանքով մի նայեք ու մի փորձեք պրակտիկայի «գնալ» այնտեղ, ուր կարելի է չգնալ ու լավ տեղեկանք ստանալ: Մինչ բազմաթիվ համակուրսեցիներ նման կերպ էին վարվում, ես գնացի ու պրակտիկայի դասավորվեցի Ռոբոտների գործարանում, որի հետ մեր բուհն ուսումնական պրակտիկայի պայմանավորվածություն չուներ: Իրենց աշխատողների հետ գնում էի իրենց ավտոբուսով ու իրենց հետ հետ գալիս, անգամ ընկերս միացավ ինձ, ով այլ տեղ էր գրված պրակտիկայի: Պրակտիկայի ավարտին մենք արդեն կարողանում էինք անել գրեթե գրեթե այն ամենն, ինչ անում էին մեր մասնագիտացմամբ իրենց մոտ աշխատողները: Մեկ թե երկու տարի անց, իմ նախաձեռնության ու պրակտիկաս այդքան գովելու արդյունքում մեր բուհն արդեն պայմանավորվածություն ունեցավ Ռոբոտների գործարանի հետ ու մեր մոտից մեծ խումբ գնաց: Ես էլ, արդեն որպես մագիստրանտ գնացի իրենց մոտ պրակտիկայի ու այդ խմբի լիդեր նշանակվեցի իրենց մոտ: Պրակտիկայիս ավարտին իրենց մոտ աշխատանք առաջարկեցին, ինչից հրաժարվեցի, որովհետև հասկացել էի, որ չնայած մասնագիտաթյունը մոտս լավ ստացվում է, բայց իրականում այլ բանով եմ ուզում զբաղվել: Անկեղծ ասած դրա համար էլ եմ փոշմանել, որ գոնե մի քանի ամիս չփոձեցի աշխատել:
Հնարավորինս շատ մասնակցեք հասարակական և այլ նախագծերի, անգամ որպես կամավոր` լինի դա ծառատունկ, թե որևէ ընկերությունում մասնագիտությամբ աշխատանք: Դա նախ մարդկանց հետ շփում է, ծանոթություններ, որոնք ձեզ հետո հաստատ կօգնեն, բացի այդ անգամ ծառ տնկելու ընթացքում դուք սովորում եք թիմային աշխատանք ու խնդրի լուծման տարբեր եղանակներ գտնել:
Ու ամենակարևորը` անգամ աշխատանքի ընթացքում շարունակեք սովորել, մասնակցել թրեյնիգների, որոնք կարող են ձեզ ինչ-որ նոր բան տալ, բայց էլի կրկին ոչ թե մասնակցության սերտիֆիկատի, այլ գիտելիքների ու հմտությունների համար:
Ինչքան դժվար լինի հիմա, այնքան հեշտ կլինի հետո: Այնքան ավելի լավ ու բարձր վարձատրվող և կարևորը ձեր սրտով աշխատանք կգտնենք:
Ինչպես ասում են` դժվար է ուսման մեջ, հեշտ է մարտում